10 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Խարան է…/վիդեո/

«Հասարակության մեջ շատ քիչ է տոլեռանդ մոտեցումը ամուսնալուծված կանանց հանդեպ: Մայրաքաղաքում ինչ որ չափով փոխվել է վերաբերմունքը, բայց մարզերում մնում է նույնը: Հոգեբանական մոտեցումը կանանց պահով բարդ է»,-այսօր` օգոստոսի 9-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ նկատեց հոգեբան Արկադի Մեհրաբյանը: Հոգեբանը նկատեց, որ իրականում որևէ բացասական բան տեղի չի ունենում, բայց ելնելով ազգային արժեքներից` […]

Հայաստանին շտապ անհրաժեշտ է ատոմային նոր էլեկտրակայան

Էլեկտրատրանսպորտը Հայաստանում տրանսպորտի ոլորտի զարգացման միակ ուղին է: Այդ մասին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսի ժամանակ  հայտարարել  է Հայաստանի Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը: Պողոսյանի  խոսքով`  Որոտանի կասկադ ՀԷԿ-ը եւ Սեւանի կասկադ ՀԷԿ-ն այսօր արդեն գրեթե ոչ մի  դեր չեն խաղում  Հայաստանին էլեկտրաէներգիա մատակարարելու տեսանկյունից: «Շուտով մենք դարձյալ ստիպված կլինենք մոմերի հույսին մնալ, որովհետեւ Հայկական ԱԷԿ-ը   6 […]

Լեզվի պահպանության խնդիրը /վիդեո/

«Տարիներ շարունակ բարձրաձայնում ենք, որ լեզվի պահպանությունը բոլորիս խնդիրն է, սակայն օրեցօր սխալները շատանում են մամուլում և այլուր: Մենք հավուր պատշաճի ուշադրություն չենք դարձնում մեր բանավոր և գրավոր խոսքին»,-այսօր` օգոստոսի 9-ին «Հենարան» մամուլի ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց լեզվաբան Լավրենտի Միրզոյանը: Միրզոյանը մի շարք ուշագրավ պարզաբանումներ արեց և ներկայացրեց  մի շարք մանրամասներ կապված` հապավումների […]

Կորել է քաղաքացի

Օգոստոսի 8-ին, ժամը 17.36-ին տեղեկատվություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Բյուրեղավան քաղաքի թիվ 41 շենքի բնակարաններից մեկի բնակիչ՝ 1948 թ. ծնված Գ. Մ.-ը ս.թ. օգոստոսի 6-ին տանից դուրս է եկել՝ ասելով, որ գնում է կյանքին վերջ տալու. քաղաքացու բջջայինը գտնվել է Ներքին Պտղնի գյուղի ջրանցքի մոտակայքում. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի […]

Ծննդկան Մերի Մարգարյանի հոսպիտալացումը եղել է ուշացումով. հրապարակվեց բժշկական հանձնաժողովի եզրակացությունը

Շենգավիթ վարչական շրջանի Ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ընթացավ ծննդկան Մերի Մարգարյանի և նորածնի մահվան գործով չորրորդ դատական նիստը՝ դատավոր Դավիթ Բալայանի նախագահությամբ: Դատական նիստն ընդհատվել էր քրեական գործին կից փաստաթղթերի հետազոտման փուլում, ինչը շարունակվեց այս դատական նիստին: Դատարանը ներկայացրեց հանձնաժողովի կողմից կազմված տեղեկանքը՝ Մերի Մարգարյանի մահվան վերլուծության վերաբերյալ։ Դատավոր Դավիթ Բալայանը ներկայացրեց  ՀՀ առողջապահության […]

Հրդեհներ խոտածածկ տարածքներում

Օգոստոսի 8-9-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ: Մասնավորապես `Երևանի Ջրվեժ թաղամասի մոտ՝ 3000 քմ, Շիրակի փողոցում՝ «Ռենեսանս» ռեստորանի մոտ 5000 քմ, Սարկավագի փողոցի մոտ՝ 5000 քմ խոտածածկույթ, Արարատի մարզի Մասիս քաղաքի 2-րդ թաղամասի մոտակայքում՝ 300 քմ խոտածածկույթ, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի «Սիրուս» գործարանի մոտակայքում՝ […]

Մոսկվան ու Անկարան՝ ռուս-թուրքական վերջին լարվածությունից հետո դրսևորելով մերձեցման կտրուկ քայլեր…

«Հայաստանի համար, ի թիվս ներքին լուրջ ցնցումների, ճգնաժամային կացության, լրջագույն մարտահրավեր են, եթե չասեմ՝ սպառնալիք, արտաքին օրակարգի խնդիրները: Այն, որ մեր երկիրն աստիճանաբար կույրաղիքային կարգավիճակ է ստանում ինչպես Կովկասում, այնպես էլ՝ Եվրոպայում և աշխարհում, կարծում եմ այլևս հիվանդ երևակայության կամ հոռետեսության արդյունք չէ: Համաշխարհային պատմությունից հայտնի է, որ հավերժ թշնամիներ չեն լինում, լինում են հավերժական […]

Բուժաշխատողների ցուցմունքները պետք է անթույլատրելի ճանաչվեն. փաստաբան

«ՊՊԾ գնդի տարածքում մի քանի օր մնացած ու պատանդ համարվող բուժաշխատողների ցուցմունքները պետք է անթույլատրելի ճանաչվեն, քանի որ նրանք հարցաքննվել են գիշերը եւ քննչական մարմինը ոչնչով չի հիմավորել դրա անհրաժեշտությունը»,-այս մասին այսօր  լրագրողների հետ հանդիպմանն ասաց փաստաբան Տիգրան Եգորյանը, որն ընդգրված է «Սասնա ծռերի» պաշտպանությունն իրականացնելու համար ստեղծված փաստաբանների խմբում: «Ազատ կամքի արտահայտման պայմաններում գիշերը […]

Ճապոնիայի կայսրը կրկին դիմել է ժողովրդին

Ճապոնիայի կայսրը 82 տարեկան է և առողջական խնդիրներ ունի: Նա ակնարկում է, որ ցանկանում է հանգստի գնալ, բայց ամեն ինչ այնքան էլ հեշտ չէ: Ակիխիտոն չի կարող ուղիղ կերպով հայտարարել, որ ցանկանում է հրաժարվել գահից, քանի որ դա կարող է որպես քաղաքակա քայլ ընկալվել: Ըստ Ճապոնիայի օրենսդրության՝ կայսրը չի կարող քաղաքական հայտարարություններ անել, նա միայն […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի