«Սա իշխանափոխության ամենաանվնաս ձևն է» (վիդեո)
«Իշխանությանը հավատալ-չհավատալու խնդիր չկա, իշխանություն կրող մարդիկ ուզում եմ մնալ իշխանության, իսկ բարեփոխում նշանակում է նրանց հեռացնել իշխանությունից, նրանց պատասխանատվության ենթարկել Հայաստանում ստեղծված տնտեսական ծանր վիճակի համար»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքական գործիչ, ԳԽ-ի պատգամավոր Ազատ Արշակյանը` պատասխանելով հարցին, թե հավատում է իշխանության կողմից արվող հայտարարություններին, թե այս աշունը բարեփոխումներինն է լինելու:
Ըստ Արշակյանի այսպես պետք է մոտենալ հարցը` արդյոք իշխանությունն այնքան խելամիտ կգտնվի, որ թույլ տա, որ առանց հեղափոխության իշխանափոխություն կատարի:
«Ժամանակն է իշխանափոխության, և շատ լավ է, որ իշխանափոխությունն այդ ձևով է արվում, դա ամենաանվնաս ձևն է, երբ վերևից է իշխանափոխությունը տեղի ունենում: Հույսով սպասենք, տեսնենք` կշարունակվի, թե կլինի հերթական պարտությունը, հերթական փորձը, փորձն արդեն սկսվել է, հիմա կամ գնում է հաղթանակ, կամ պարտություն, տեսնենք` որը կլինի»:
Մանրամասները` տեսանյութում: