15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մշակույթի նախարարությունում ճամպրուկային տրամադրություն է․ 168 ժամ

Մեր տեղեկություններով, Մշակույթի նախարարությունում ճամպրուկային տրամադրություն է: Մշակույթի նախարարի պաշտոնակատար Հասմիկ Պողոսյանին հրահանգել են հնարավորինս արագ ավարտին հասցնել նախարարությունում կիսատ թողած աշխատանքները եւ պատրաստվել հեռանալ:

Նախարարի պաշտոնակատարն ինքը կարծես չի հերքում անկայուն իրավիճակի առկայությունը: Սրա վկայությունն են Հասմիկ Պողոսյանի տրամադրության   վերջին օրերի ընդգծված անբարյացակամ դրսեւորումները լրատվամիջոցների ներկայացուցիչներին, ով  անսովոր լռության շղարշի տակ է պահում սեփական պաշտոնանկության մասին լուրերը եւ զերծ մնում հրապարակային  սպառիչ մեկնաբանություններից:

Ավելի վաղ մշակութային շրջանակներում խոսակցություններ էին շրջում, թե  սույն տիկնոջ համար է պահվում   Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրենի պաշտոնը:

Ի դեպ, նաեւ կարծիք կար, որ  Հ. Պողոսյանի քաղաքական վաղեմի ձգտումն է   եղել Իտալիայում ՀՀ արտաքին եւ լիազոր դեսպանի պաշտոնը, որն անկատար մնաց:

Թե մինչ այսօր նախնական ի՞նչ պայմանավորվածություններ կարող էին փոփոխության ենթարկվել կամ չեղյալ հայտարարվել՝ հայտնի է միայն կառավարական նեղ շրջանակներին, բայց այն, որ Մշակույթի ամենաերկարակյաց նախարար Հասմիկ Պողոսյանի պաշտոնավարմանը հաշված օրեր են մնացել, թերեւս, պարզ է:

Հայտնի է նաեւ, որ քաղաքական շրջանակներում, որպես Մշակույթի նոր նախարարի պաշտոնի առավել հավանական թեկնածու՝ արդեն տեւական ժամանակ շրջանառվում է Հանրային ռադիոյի նախկին տնօրեն, Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի անդամ, մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Ամիրյանի անունը:

Թե ի՞նչ հուն կմտնեն ներքաղաքական զարգացումները. ու ի՞նչ տեսք կստանա Կառավարության նոր կազմը, պարզ կդառնա մոտ ապագայում:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ