Անդրիաս Ղուկասյանի կալանքը երկարացվեց
Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը: Այս մասին դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը: «Իմ պաշտպանյալի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, իսկ դատարանի որոշումը Անդրիաս Ղուկասյանի համար սպասելի էր»,-ասաց փաստաբանը: […]





































