07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Անդրիաս Ղուկասյանի կալանքը երկարացվեց

Երևանի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը բավարարեց քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի խափանման միջոց կալանքը երկու ամսով երկարացնելու վերաբերյալ նախաքննական մարմնի ներկայացրած միջնորդությունը:

Այս մասին դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանի փաստաբան Կարեն Մեժլումյանը:

«Իմ պաշտպանյալի նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում, իսկ դատարանի որոշումը Անդրիաս Ղուկասյանի համար սպասելի էր»,-ասաց փաստաբանը:

Հարցին, թե ինչ-որ բան ասել է Անդրիաս Ղուկասյանը, Մեժլումյանն ասաց, որ Անդրիաս Ղուկասյանը բարձր տրամադրություն ունի և կնոջն ու աղջկան հորդորել է չանհանգստանալ:

Հիշեցնենք, որ Անդրիաս Ղուկասյանին մեղադրանք է առաջադրվել 225-րդ հոդվածի առաջին մասի հատկանիշներով` զանգվածային անկարգություններ հրահրելը։

Նշենք, որ օգոստոսի 24-ին Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Անդրիաս Ղուկասյանի ձերբակալության և կալանքի դեմ բողոքները:

Անդրիաս Ղուկասյանն անազատության մեջ է հուլիսի 30-ից՝ Սարի Թաղի դեպքերից հետո: Նրան չի թույլատրվում տեսակցել ընտանիքի անդամներին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ