04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Երեք երեխաների մայրը սպառնում է դիմել ծայրահեղ քայլի /վիդեո/

Մանուշ Շահբազյանը այլընտրանք չունի: Երեք անչափահաս տղաների 34 ամյա մայրը հուսահատ է:

Շահբազյան ամուսինները երեք անչափահաս երեխաների հետ կարող են հայտնվել բաց երկնքի տակ: Մանուշ Շահբազյանը Henaran.am-ի թղթակցի հեը զրույցում ասաց, որ որդիներից միջնեկի` 10 ամյա Սարգիսի մոտ 6 տարի առաջ հայտնաբերվել է Երեւանյան հիվանդություն եւ ստիպված են եղել երեխայի բուժման համար տոկոսով գումար վերցնել, ավելի ուշ` չեն կարողացել գումարը վճարել եւ զրկվել են Նոր Նորքում գտնվող հանրակացարանի մեկ սենյականոց բնակարանից:

Մայրը գրկել էր որդուն, որի հուսահատ աչքերը օգնություն էին աղերսում,իսկ մյուս որդին, որը ընդամենը 8 տարեկան է խնդրեց իրեն չնկարել, ասաց որ շատ է վախենում:

Արդեն 7 ամիս այսընտանիքը ապրում է կոմունալ բոլոր հարմարություններից զուրկ նկուղում, սակայն այդ նկուղ էլ սեփականատեր ունի և նրանց պետք է վտարեն:

Մանուշ Շահբազյանը սպառնում է վնասել իրեն և երեխաներին, եթե փորձեն իրենց վտարել:

Նշենք, որ Շահբազյանները հույս են կապում նորանշանակ վարչապետի հետ և նամակ են գրել նրան:

«Մենք նամակ գրեցինք Կարեն Կարապետյանին, խնդրելով աջակցել մեզ՝ մի փոքրիկ անկյուն տան բնակվելու համար։ Դիմելու ենք նաեւ իրավապահներին, որպեսզի պարզվի՝ ինչի հետեւանքով ենք կորցրել տունը, ինչ փաստաթուղթ ենք ստորագրել եւ այլն»,-նշեց Մանուշ Շահբազյանը։

Մանրամասները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ