Կարինեն բողոքել էր` գցել «կրակը»/վիդեո/
Գավառ քաղաքի բնակչուհի Սվետա Դավթյանը իր աղջկա հետ 2015թվականի հունվարի 15-ից , ինչպես ինքն է ասում՝ ահ ու վախը սրտները լքել են հարազատ բնակավայրը: Պատճառը 2014 թվականի վեճն էր , որի ժամանակ մի երիտասարդ հարվածել էր Սվետայի աղջկան հասցնելով ողնաշարային վնասվածք,աղջիկը բողոքել էր և իրենց գցել «կրակը»:
Ինչպես ասում է Սվետա Դավթյանը ոստիկանների սպառնալիքներից վախենալով ստիպված են եղել լքել բնակավայրը: Այժմ բնակվում են Երևանում՝ մի օր օրավարձով սենյակ են գտնում,մի օր փողոցներում են գիշերում:
«Էս կյանքից հոգնել ենք: Առողջական վիճակս ծայրահեղ ծանր ա: Քուչեքում ենք մնում, էնպիսի տեղ ա, որ էլ ապրելու ենթակա չենք»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Կարինե Դավթյանը: «Մեր միակ հույսը նոր վարչապետնա, հույս ունենք կօգնի մեզ, թե չէ էլ ի վիճակի չենք այս կյանքով ապրելու»,-ասաց Սվետա Դավթյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: