15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Աստղային ամուսնալուծություններ, որոնք լայն հնչեղություն ստացան /ֆոտո/

Հոլիվուդյան հայտնի զույգի՝ Անջելինա Ջոլիի եւ Բրեդ Փիթի ամուսնալուծությունը վերջին օրերի մենաքննարկված թեման է։ Շատերն են ցավում զույգի բաժանման համար։

Ահա թե վերջին տարիներին որ աստղային զույգերի ամուսնալուծություններն են լայն արձագանք ստացել։

Անջելինա Ջոլի-Բրեդ Փիթ

Միասին էին 12 տարի, բաժանվեցին 2016-ին

Չնայած 6 երեխաներին՝ զույգն ամուսնալուծվում է, եւ դեռ պարզ չէ, թե ում հետ կմնան երեխաները։

Մելանի Գրիֆիտ եւ Անտոնիո Բանդերաս

Միասին էին 18 տարի, բաժանվեցին 2014-ին։

Նրանք բաժանվեցին, սակայն շարունակում են երկուսով ակտիվ մասնակցել իրենց դստեր՝ Ստելլայի դաստիարակությանը։

 

Գվինեթ Փելթրոու եւ Քրիս Մարտին
Միասին էին 11 տարի, բաժանվեցին 2014-ին

Թվում էր՝ նրանք ամուր եւ սիրող զույգ են, բայց երգիչն ու դերասանուհին ամուսնալուծվեցին։ Երկու երեխաները մնացին մոր մոտ։

Մոնիկա Բելուչի եւ Վենսան Կասսել

Միասին էին 17 տարի, բաժանվեցին 2013-ին։

Նրանք իդեալական զույգ էին թվում, բայց բաժանվեցին՝ չնայած երկու երեխաներին։

Ջոնի Դեփ եւ Վանեսսա Պարադի

14 տարի միասին էին, բաժանվեցին 2012-ին։

Նրանց հարաբերությունները չափազանց ամուր էին թվում, սակայն Դեփը դավաճանեց կնոջն ու նրանք բաժանվեցին։ Զույգն երկու երեխա ունի։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ