17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Կարևորագույն նախագիծ փոքր բիզնեսի համար. բեռը կթեթևանա

Ազգային ժողովը քննարկում է «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հիմնական զեկուցողն է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը: Ըստ նախագծի՝ սահմանված է ոգելից և ալկոհոլային խմիչքի վաճառքի թույլտվության համար հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում՝ յուրաքանչյուր եռամսյակի համար՝ 0-ից 17.500 դրամի չափով տուրք։ Իսկ ծխախոտի արտադրանքի վաճառքի թույլտվության համար հիմնական և ոչ հիմնական շինությունների ներսում վաճառքի կազմակերպման դեպքում յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանված է 1.500-ից 17.500 դրամի չափով տուրք։

Նոր նախագծով՝ համայնքի տարածքում հանրային սննդի կազմակերպման և իրացման թույլտվության համար տեղական տուրքը յուրաքանչյուր եռամսյակի համար սահմանվում է հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման դեպքում՝ 1000-ից 6000 դրամ, իսկ ոչ հիմնական շինությունների ներսում հանրային սննդի կազմակերպման և իրացման դեպքում՝ 0-ից 1000 դրամ: Արեյանը շեշտեց, որ վերը նշված տեղական տուրքերի դրույքաչափերը ոչ մի կերպ չեն համադրվում սուբյեկտների շրջանառության չափերի և առևտրային տարածքների «հզորությունների» հետ: Նրա դիտարկմամաբ՝ գործող օրենքով անհամեմատ անհավասար պայմանների մեջ է դրվում փոքր առևտրի կրպակների, խանութների, հանրային սննդի կետերի տեղական տուրքերի վճարման բեռը՝ համեմատած սուպերմարկետների, խոշոր ռեստորանային համալիրների եւ այլ խոշոր օբյեկտների հետ։

«Ելնելով վերոգրյալից, ինչպես նաև հաշվի առնելով փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների կողմից սույն հարցի շուրջ բարձրացված արդարացի բողոքներն ու մտահոգությունը՝ սույն նախագծով առաջարկում ենք տեղական տուրքերի դրույքաչափերը սահմանելիս որպես չափորոշիչ հաշվի առնել տնտեսվարող սուբյեկտի զբաղեցրած տարածքը՝ արտահայտված քառակուսի մետրով։ Տեղական տուրքերի և վճարների մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածով առաջարկվում է սահմանել կրպակներում, տեխնիկական հեղուկների վաճառքի թույլտվության համար տեղական տուրքը ընթացիկ տարվա համար սահմանվում է 30.000-60.000 դրամ։ Մինչդեռ տեխնիկական հեղուկների վաճառքը ներկայումս իրականացվում է ինչպես խանութներում, կրպակներում, այնպես էլ ավտոտեխսպասարկման կետերում, յուղման կետերում, առևտրի ու ծառայությունների այլ օբյեկտներում, որից ելնելով առաջարկվում է օրենքի լրացում կատարել»,-շարունակեց նա:

Քաղաքապետի առաջին տեղակալը վստահեցրեց, որ օրենքում առաջարկվող փոփոխությունները և լրացումներն ուղղված են առևտրի և ծառայությունների մատուցման ոլորտներում գործունեություն իրականացնելիս փոքր և միջին ձեռնարկատերերի համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ