15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Դաշնակցության» մյուս 2 պատգամավորները կպահպանեն իրենց պաշտոնները

«Մենք ունեցել ենք երկարատև հանդիպում հանրապետության վարչապետի հետ և քննարկել ենք առկա բոլոր հարցերը»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը: Նրա խոսքով՝ վարչապետը նոր անվանվող՝ էկոնոմիկայի փոխարեն ստեղծվելիք նախարարությունում, պատկերացնում է ավելի բիզնես մտածողություն ունեցող մարդ, միևնույն ժամանակ նա բարձր է գնահատել Արծվիկ Մինասյանի որակները: «Ի դեպ ըստ Վարդանյանի Կարեն Կարապետյանն ափսոսում է, որ  Կառավարության նիստում իր ու Մինասյանի միջեւ տարաձայնություններ են եղել»,-հայտարարեց նա:

Հարցին, թե էկոնոմիկայի նախարարի պաշտոնից անցումը Բնապահպանության նախարարի արդյոք ճիշտ էր, ու Մինասյանն ունի համապատասխան գիտելիքները ոլորտի հետ կապված հարցերը կարգավորելու համար, Ա. Վարդանյանը պատասխանեց. «Արդյոք անցումը շատ մեծ չէր ԱԺ պատգամավորից՝ էկոնոմիկայի նախարար, ոչ, երկուսն էլ կարեւորագույն պաշտոններ են»: Վարդանյանը տեղեկացրեց, որ ԿԳ և Տարածքային կառավարման և զարգացման նախարարները կպահպանեն իրենց պորտֆելները:

ՀՅԴ-ական պատգամավորի ներկայացմամբ՝ իրենց համար կարևոր է, որ երկրում առկա խնդիրները լուծվեն, կոռուպցիան, անապահով ընտանիքների հարցերը: «Այս փուլում ես տեսնում եմ վարչապետի վճռականությունն այս խնդիրները լուծելու, կարողանալո՞ւ է, հուսով եմ, կարողանալո՞ւ ենք, հուսով եմ՝ կարողանալու ենք, ես առաջարկում եմ գնահատել արդյունքներով: 10 օր է, որ նշանակվել է վարչապետ»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ