10 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Ահաբեկչություն Թաիլանդում. կան զոհեր

Թաիլանդի տարբեր շրջաններում պայթյուններ են որոտացել, որոնց հետևանքով զոհվել է 4 մարդ. այս մասին հայտնել է Gazeta.ru-ն: Օգոստոսի 11-ին և 12-ին Խուախին, Սուրատխանի նահանգներում և Պհուկետ զբոսաշրջային գոտում տեղի են ունեցել մի շարք պայթյուններ: Նշվում է նաև 20 վիրավորի մասին: Երկրի իրավապահ մարմինները ձերբակալել են պայթյունները կազմակերպելու մեջ կասկածվող մի քանի մարդու: Ոստիկանությունից հայտնել են, […]

Վերաքննիչ դատարանում մեկնարկել է Արարատ Խանդոյանի կալանքի դեմ բողոքի քննությունը

ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանում այսօր` օգոստոսի 12-ին մեկնարկել է Արարատ Խանդոյանի խափանման միջոցը փոխելու մասին բողոքի քննությունը: «Միայնակ Գայլի» եղբորը սատարելու համար այստեղ են նաեւ նրա ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերները: Մինչեւ նիստի մեկնարկը` Խանդոյանի փաստաբան Արա Ղարագյոզյանը հայտնել է, որ իր հետ բերել է քաղաքացիների ստորագրությունները` որպես ապացույց, որ մարդիկ երաշխավորում է` Արարատ Խանդոյանը չի խոչընդոտի նախաքննությանն […]

Մահվան ելքով վրաերթ

Օգոստոսի 11-ին, ժամը 21.40-ին, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Երևանի Աճառյան փողոցի թիվ 30 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1968 թ. ծնված Ռաֆիկ Գրիգորյանին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ գիշերը, ժամը 00.15-ին, գիտակցության չգալով մահացել է: Քննությունը վարում է ՀՀ ՔԿ Երևան քաղաքի քննչական վարչությունը:

Որտե՞ղ կարելի է փնտրել աշխարհի ամենափոքր կենդանիներին /մաս 4/

Աշխարհի ամենափոքր կաթնասունը Այս փոքրիկ կենդանին ապրում է արևմտյան Թայլանդում, և համարվում է աշխարհի ամենափոքր կաթնասունը, և նրա մաքսիմալ չափը հասնում է 3,3 սանտիմետրի: Աշխարհի ամենափոքր օձը Իրենց փոքր չափի պատճառով, այս կենդանիները չէին հայտնաբերվել մինչև 2008 թվականը: Միակ տեղը որտեղ կհայտնաբերեք նրանց, դա Բարբադոսի արգելոցներն են: Աշխարհի ամենափոքր ձուկը Այս ձկան մարմնի չափերը հասնում […]

Կալանավորվել են Սարի թաղում բռնություններ գործած երկու անձինք

ՀՀ հատուկ քննչական ծառայությունը տեղեկացնում է, որ 2016թ. հուլիսի 29-ի լույս 30-ի գիշերը Երեւան քաղաքի Սարի թաղում տեղի ունեցած դեպքերի ընթացքում լրագրողների մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու եւ խմբով խուլիգանություն կատարելու մեջ մեղադրվող Վլադիմիր Մ.-ի եւ Սեյրան Կ.-ի նկատմամբ, դատարանի որոշմամբ, որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը: Հիշեցնենք, որ երեկ ՀՀ հատուկ քննչական ծառայության հատկապես կարեւոր […]

Օլիմպիական խաղեր. Մրցումային 7-րդ օր

31-րդ ամառային Օլիմպիական խաղերը շարունակում են հիացնել, նոր անակնկալներ մատուցել և նոր ռեկորդներ սահմանել: Մրցումային 7-րդ օրը Հայաստանն ունի 3 մարզիկ՝ ծանրորդներ Սոնա Պողոսյանը, Առաքել Միրզոյանը և լողորդ Մոնիկա Վասիլյանը: Այս մասին տեղեկացնում է ՀԱՕԿ լրատվականը։ Տեղական ժամանակով` 12:30-ին ծանրամարտի կանանց 75 կգ քաշային կարգի B ենթախմբում պայքարի մեջ կմտնի Սոնա Պողոսյանը, իսկ ավելի ուշ՝ […]

Թուրքիան ՌԴ-ի պահանջով կարող է փակել սիրիական սահմանը

Ռուս դիվանագետներն ու զինվորականներն իրենց թուրք գործընկերների հետ բանակցությունների ընթացքում պահանջել են փակել թուրք-սիրիական պետական սահմանը: Այս մասին հայտնում  է «Իզվեստիա» թերթը: «Մենք, բնականաբար, բարձրացրել ենք թուրք-սիրիական սահմանի փակման հարցը, որպեսզի ահաբեկիչների ու զենքի հոսքը դադարեցվի: Այդպիսով` գրոհայինները պետք է զրկվեն դրսից սնուցման ցանկացած աղբյուրից»,-նշել է ՌԴ պետդումայի պաշտպանական հարցերով հանձնաժողովի փոխնախագահ Վիկտոր Վոդոլացկին: Վոդոլացկին […]

Թուրքիայում ձերբակվել է Ֆեթուլլահ Գյուլենի զարմիկը

Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է հաղորդավար ու փաստաբան Քեմալ Գյուլենին՝ Ֆեթուլաահ Գյուլենին: Այդ մասին հայտնում  է Hürriyet թերթը: Նրան ձերբակալել են Կաստամոնու գավառի գյուղերից մեկում: Այնտեղ նա թաքնվում էր հուլիսի 15-ին, երբ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապ ունեցող դավադիրները պետական հեղաշրջման փորձ էին իրականացրել: Քեմալին տեղափոխել են տարածաշրջանում ահաբեկչության դեմ պայքարի բաժին: Քեմալ Գյուլենը հաղորդավար է աշխատել Samanyolu […]

Եղանակը Հայաստանում

Ուշադրություն Օգոստոսի 12-16-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Խորհուրդ է տրվում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և ֆիզիկական ակտիվությունից: Հանրապետության տարածքում Օգոստոսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավային՝ 2-7 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի: Երևանում Օգոստոսի 12-16-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Արտարժույթի փոխարժեքը այսօր

Ներկայացնում ենք Հայաստանի բանկերի կողմից գնվող և վաճառվող արտարժույթների փոխարժեքները հուլիսի 12-ի դրությամբ՝ ըստ Rate.am-ի: Ամերիկյան մեկ դոլարը գնվում է 473.50 նվազագույն և 475.50 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքով, վաճառվում` 477 նվազագույն և 478.50 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքով: Մեկ եվրոն գնվում է 524 նվազագույն և 528 ՀՀ դրամ առավելագույն փոխարժեքով, իսկ վաճառվում 532 ՀՀ դրամ նվազագույն և […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

Ամենաընթերցված