14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ՀՀԿ-ում խոսվել է Սփյուռքի նախարարության անվանափոխության մասին

«Սա ընդամենը հետևանք է այն որոշումների, որոնք իրականացվում են  հանրապետության նախագահի, ՀՀԿ խորհրդի կողմից»,- անդրադառնալով Կ.Կարապետյանի  վարչապետի նշանակմանը՝  այսօր՝ լրագրողների հետ հանդիպման ընթացքում  ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։

Խոսելով նոր նախարարների նշանակումների մասին, նա ասաց, որ այդ փոփոխությունները կբերեն տնտեսության բնագավառում ակտիվության աճի:

«Պետք է նշեմ, որ բավականին լուրջ քննարկումներ են տեղի ունեցել նաև այսօր «Հանրապետական» խմբակցությունում, որտեղ խոսվել է նաև Սփյուռքի նախարարության անվանափոխության մասին։ Այդ փոփոխությունը, որ առաջարկվում է Հանրապետականի կողմից, կարող է տեղ գտնել կառավարության կողմից առաջարկված նախագծում ու լուրջ ազդեցություն ունենալ Սփյուռքի նախարարության գործունեության վրա։ Սփյուռքի նախարարությունն առաջարկում ենք անվանել՝ Սփյուռքի և հայրենադարձության նախարարություն», – շեշտեց Գագիկ Մելիքյանը։

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ