«Փողկապավորնե՛ր, գնացե՛ք, մտածե՛ք»
«Մեր վաչրապետը ժամանակակից անձնավորություն է : հույս ունենանք, որ կկարողանանք հաղթահարել այն դժվարությունները, որ ծառացել եմ մեր երկրի առաջ: Վարչապետը որ նոր նշանակումներ արեց, մարդկանց մեջ բացասական էմոցիաներ չառաջացրեց: Սա շատ կարևոր հանգամանք է», – այսօր լրագրողների հետ հանդիպման ընթանքում ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
Բանախոսն ընդգծեց՝ այն կադրերին, որոնց վարչապետն ասպարեզ է բերել, ներքաշված չեն ինչ-որ կասկածելի պատմությունների մեջ ու նորմալ կենսագրություն ունեն. դա արդեն իսկ հույս է ներշնչում:
Վարդան Բոստանջյանն ընդգծեց՝ տնտեսվարողին հարկավոր է աջակցել, որ երկրի տնտեսությունը դուրս գա ճգնաժամից:
«Այդ փողկապավորները, որ պարտավոր են կարգավորել այդ հարցերը, համապատասխան նախարարության աշխատակից են, ոչինչ չեն անում… Հենց նրանք պիտի մտածեն բազմաթիվ հարցերի լուծման ուղիների մասին: ես չեմ հասկանում. գյուղացին պիտի մթերք արտադրի ու միաժամանակ մտածի՝ ի՞նչ անել, ինչպե՞ս իրացնել այդ ապրանքը: Սա ճի՞տ մոտեցում է: ապրանքի իրացման մասին», – տաքացավ տնտեսագետը: