«Սասնա ծռերից» Դեդի որդին ձերբակալվել է
«Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի (Դեդ) որդուն սեպտեմբերի 27-ին ձերբակալել են: Այս մասին տեղեկացնում է Հիմնադիր խորհրդարանը: Կարեն Հակոբյանը գտնվում է «Էրեբունի» ՁՊՎ-ում։
«Սասնա ծռեր» խմբի անդամ Մարտիրոս Հակոբյանի (Դեդ) որդուն սեպտեմբերի 27-ին ձերբակալել են: Այս մասին տեղեկացնում է Հիմնադիր խորհրդարանը: Կարեն Հակոբյանը գտնվում է «Էրեբունի» ՁՊՎ-ում։
Ըմբշամարտի միասնական աշխարհը (United World Wrestling) որոշել է հունահռոմեական ոճի ըմբշամարտում կիրառությունից հանել պարտեր դիրքը: Գերատեսչության որոշած կանոնը գործելու է բոլոր տարիքային մրցաշարերում: Միության պաշտոնական կայքը հաղորդում է, որ կանոնի փոփոխության մասին ազգային ֆեդերացիաները տեղեկացված են:
Հոլիվուդյան հանրահայտ դերասանուհի Սառա Ջեսիկա Փարքերը պատրաստվում է սեւ զգեստների սեփական հավաքածուն թողարել։ Փարքերը միշտ նորաձեւ ու գեղեցիկ է հագնվում, հատկապես՝ եթե սեւ զգեստ է ընտրում։ Դերասանուհին Ինստագրամի իր էջում մի քանի զգեստներ արդեն ցուցադրել է։
Մի իմաստունի հարցրին. – Ինչո՞ւ են աղքատներն ավելի մարդասեր և ավելի առատաձեռն, քան հարուստները: – Նայիր դուրս պատուհանից, ի՞նչ ես տեսնում: – Ես տեսնում եմ երեխաների, որոնք խաղում են բակում: – Հիմա նայիր հայելու մեջ: Ի՞նչ ես տեսնում այնտեղ: – Ինձ եմ տեսնում: – Տեսնո՞ւմ ես: Ե՛վ պատուհանը, և՛ հայելին ապակուց են, բայց բավական […]
Սեպտեմբերի 27-ին, ժամը 18-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 93-րդ կմ-ին «Տոյոտա-Լանդ-Կրաուզեր» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել ժայռաբեկորներին։ Ոստիկանության մամուլի ծառայությունից տեղեկանում ենք, որ վթարի հետևանքով վարորդը՝ 1980 թ. ծնված Էդգար Մարգարյանը, տեղում մահացել է: Կատարվում է քննություն:
«Ապրիլին Ադրբեջանը կորցրել է մի շարք կարևոև գործոններ, ինչն ադրբեջանցիներին խանգարում է բանակցային գործընթացներում: Ցանկացած պահի Ադրբեջանը կարող է փորձ անել իր խնդիրները լուծել ռազմական ճանապարհով», –Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք Շահնազարյանը՝ անդրադառնալով ղարաբաղյան հիմնահարցին և պատերազմի վերսկսման հավանականությանը: Վերջինս շեշտեց՝ սկզբում պատերազմ չվերսկսելը ադրբեջանցիները բացատրում էին որպես զիջում իրենց կողմից, բայց հիմա […]
Կտավատի սերմերը հարյուրավոր տարիներ եղել են բազմաթիվ մարդկանց սննդակարգի կարևոր բաղադրիչ: Այս ապրանքատեսակը կարող ես համադրել բազմաթիվ տարբեր բաղադրիչների հետ՝ դրանով հարստացնելով քո կերակուրը: Ահա թե ինչպես է կտավատն ազդում քո մարմնի վրա. Այն հարուստ է օմեգա 3 ճարպային թթուներով, որոնք հրաշալի ազդեցություն են ունենում մարմնի ամբողջական առողջության վրա: Կտավատը կարող է նվազեցնել արյան մեջ […]
Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը ստորագրել է դիմումի տակ, որը կոչ է անում Ռուսաստանի տարածքում ամբողջովին արգելել աբորտները, գրում է РИА Новости-ն։ Այդ դիմումի տեքստը համաձայնեցրել են Պատրիարքությունն ու ընտանիքի, մայրական ու մանկական հարցերով կոմիտեն։ Դիմումի մեջ առաջարկվում է արգելել հղիության վիրահատական ու դեղորայքային ընդհատումը։ Դիմումի հեղինակներն առաջարկում են բյուջեից ավելի շատ գումար տրամադրել երեխաների համար, ինչը, […]
ՀՀ-ն տնտեսական մրցունակության ցուցանիշով 138 երկրների շարքում միջինից ցածր տեղ է զբաղեցնում՝ 79-րդը։ Նախորդ տարվա համեմատ, առաջընթաց է եղել երեք տեղով։ Տարածաշրջանի երկրներից Ադրբեջանը 37-րդն է, Վրաստանը 59-րդը, Ռուսաստանը՝ 43-րդը։ Հայաստանի նման դիրքը բացատրվում է հատկապես համաշխարհային տնտեսական ճգնաժամի հետևանքներից վերականգնված չլինելով, նվազել են արտաքին ներդրումները, աճում է պետական պարտքը։ Համաշխարհային տնտեսական ֆորումի գնահատականը մեկնաբանում […]
Երեկ Արագածոտնի մարզի Վարդենիս համայնքի դպրոցի աշակերտները դասադուլ էին հայտարարել: Henaran.am-ն այս առիթով զրուցել է Վարդենիս համայնքի ղեկավարի՝ Կամո Պետրոսյանի հետ: «Դասադուլն ընդամենը հետընտրական բորբոքում է: Չեղած տեղից սարքեցին այս մեծ խոսակցությունը: Մենք այդ դասադուլի մասին դեռ հինգ-վերց տարի առաջ ենք մտածել: Ձեռնամուխ ենք եղել, հասել ենք նրան, որ պետությունը միջոցներ է տրամադրել ու նոր […]




























