23 Հուլիսի, Հինգշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Ռաբիս… խնջույք, թաղում և այլ մոտեցումներ »

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը չի շտապում քննադատել «Հանրայինի» եթերում երաժշտական նախագծերի ժամանակ հնչած ռաբիս երաժշտությունը,  ասում է` երբեմն ինքն էլ լսում է. «երբեմն, որ մենակ կամ մի քանի հոգով ենք լինում, պատահում է, որ ռաբիս լսենք»,- Այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարեց նախագահ Գալուստ Սահակյանը` որպես  օրինակ նշելով «շլյապայով տղային» (նկատի ունի Թաթային-հեղ.)։ […]

«Այ մարդ, մի՛ խանգարեք»

«Մեր նորանշանակ վարչապետը գոնե հաճելի, խելոք դեմքերով  մարդկանց է ասպարեզ բերում: Մեր կառավարության մեջ այնպիսի մարդիկ կային, որ դեմքներին նայում ես, երևում է՝ ինչ տեսակի բացասական, վատ մարդիկ են: Կարեն Կարապետյանի  մասին խոսում են, ֆեյսբուքով իր տան նկարներն են հրապարակում, ասում են՝ Պուտինն է ուղարկել, չգիտեմ ինչ… Ա՛յ մարդ, մի՛ խանգարեք, թողե՛ք՝ այս մարդն աշխատի, […]

Երեք նախարարություն կվերանվանվի, մեկը` չի լինի

Ազգային ժողովն այսօր կողմ քվեարկեց ՀՀ կառավարության կազմում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծին՝ 76 կողմ, 10 դեմ և 6 ձեռնպահ հարաբերակցությամբ, որով Էկոնոմիկայի նախարարությունն այսուհետ կկոչվի Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության, Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը` Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների, Կապի և տրանսպորտի նախարարությունը` Կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարություն: Քաղաքաշինության նախարարություն այլեւս չի լինի:

Ջերմաստիճանը կբարձրանա

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի 30-ին շրջանների մեծ մասում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ: Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը սեպտեմբերի 29-ին էապես չի փոխվի, հոկտեմբերի 1-3-ին կբարձրանա 4-5 աստիճանով: Երևանում` Սեպտեմբերի 29-ին, հոկտեմբերի 1-3-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Սեպտեմբերի […]

Կարապետյանը` երաշխավո՞ր

«Հասկանալի  է, որ ԼՂՀ հիմնահարցը սերտորեն կապված է ոչ միայն քաղաքականության հետ, այլև տնտեսական և այլ ոլորտների: Բնականաբար, հզոր տնտեսություն ունենալով՝ մենք կկարողանանք ավելի ամուր դիրքեր ունենալ ղարաբաղյան կոնֆլիկտին վերաբերող  հարցերում: Եթե նորանշանակ վարչապետը կարողանա հզորացնել երկրի տնտեսությունը, ապա կարելի է ասել, որ նա մեծ ներդրում կունենա նաև մեր երկրի անվտանգության ամրապնդման հարցում», – Henaran.am-ի հետ […]

Ոստիկանության պարզաբանումը

Զանգվածային լրատվության միջոցներով տեղեկատվություն է տարածվել, ըստ որի՝ 2015 թվականի սահմանադրական փոփոխությունների հանրաքվեի և Վանաձոր համայնքի ընտրացուցակների համեմատությամբ պարզվել է, որ 300-ից ավելի անձինք են հայտնվել: ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է: ՀՀ ընտրական օրենսգրքով հստակ ամրագրված  են համապետական և տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ ընտրելու իրավունք սահմանող նորմեր, ըստ այդմ, նաև ընտրողների ցուցակները կազմելու առանձնահատկությունները: Նշված երկու […]

Այսօր վերջին մոմենտն է. Հարկային օրենսգրքի վերաբերյալ նախագիծն ընդունվեց

Ազգային ժողովն այսօր ավարտեց արտահերթ նիստը: Քվեարկության դրվեցին քննարկված հարցերը: Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին հարցը քվեարկվեց 3 դեմ, 89 կողմց և 17 ձեռնպահ ձայներով: Հարկային օրենսգրիքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցի քվեարկությունից առաջ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասաց, որ դատարկ դահլիճում երեկ քննարկվել է այս նախագիծը, ինչը սխալ է: […]

Աստված ունենք /վիդեո/

«Յուրաքանչյուր զինվոր հայ ընտանիքի զավակ է: Հոգևորականն էլ հոգևոր ասպարեզի զինվոր է : Լավ է, որ նեցուկ և զորավիգ ենք լինում զինվորին: Քառօրյա պատերազմի ընթացքում տեսանք, թե ինչպես համախմբվեցինք զինվորի կողքին: Այդ համախմբումը ոգևորեց զինվորին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Վեդիի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Հովակիմ քահանա Հարությունյանը: Հովակիմ քահանա Հարությունյանը նկատեց, որ տարբեր ժամանակաշրջաններում […]

Դի է հայտնաբերվել

Սեպտեմբերի 28-ին, ժամը 23.47-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը դուռը բացվել է տեղի ուժերով. հյուրասենյակում հայտնաբերվել է 1937 թ. ծնված Ռ. Մ.-ի դին: […]

Չեմպիոնների լիգա. խաղային օրվա արդյունքներ /վիդեո/

Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի շրջանակում երեկ՝ ուշ երեկոյան տեղի ունեցան երկրորդ տուրի հանդիպումները A, B, C, D խմբերում: Իսպանիայի չեմպիոն «Բարսելոնան» Գերմանիայում 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Մյոնխենգլադբախի «Բորուսիայի» նկատմամբ եւ 6 միավորով գլխավորում է C խմբի մրցաշարային աղյուսակը: Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը Գլազգոյում 3:3 հաշվով խաղաց շոտլանդական «Սելթիկի» հետ, որն ունի 1 միավոր: «Բորուսիան» […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Հունիսի