12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Բաց դասն անցկացրել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը

Հոկտեմբերի 4-ին ՀՀ ԱԺ «Բաց դռներ» ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողով էին այցելել Երեւանի համար 108 միջնակարգ դպրոցի ուսուցիչներն ու աշակերտները:

Բաց դասն անցկացրել է ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը: Ողջունելով ներկաներին՝ ԱԺ նախագահը նշել է, որ խորհրդարանն այն վայրն է, որտեղ քաղաքական ուժերը, միմյանց հետ բանավիճելով, կարողանում են գտնել տարբեր ոլորտներին վերաբերող հարցերի լուծումները:

Այնուհետեւ բովանդակալից զրույցի ընթացքում աշակերտներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ԱԺ նախագահին, որոնց նա սիրով պատասխանել է:

Հարցերը հիմնականում վերաբերել են տնտեսության զարգացմանն ու ներդրումների խրախուսման ուղղությամբ կատարվող քայլերին, կրթական համակարգում իրականացվող բարեփոխումներին, խորհրդարանական կառավարման համակարգի արդյունավետությանը, հայ-իրանական տնտեսական կապերի զարգացման հեռանկարներին, մեր երկրում իրականացված սահմանադրական բարեփոխումներին, արտաքին քաղաքականության առաջնահերթություններին:

Այցի ավարտին ուսուցիչները եւ աշակերտները լուսանկարվել են ՀՀ ԱԺ նախագահի հետ:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ