28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Դանդաղկոտություն չկա. Էդմոն Մարուքյանն առաջարկում է Վանաձորում ՀՀԿ-ին ընդդիմություն դարձնել

«Հնարավորություն է բացվում այս պահին, եթե չենք միանում, եթե ԲՀԿ-ն ու «Հայկական վերածնունդը» չեն միանում և չեն քվեարկում, նրանք ամեն դեպքում պաշտոնապես հայտարարել են, որ նաև չեն միանալու ՀՀԿ-ին։ Հետևաբար՝ սա մեզ համար միգուցե ավելի լավ դասավորություն կարող է լինել, որովհետև այդ իրավիճակում նոր  ընտրություններ տեղի կունենան Վանաձորում և մենք կփորձենք ավելի լայն կոնսոլիդացիա ապահովել և միանշանակ հաղթանակ տանել ՀՀԿ-ի նկատմամբ»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ անկախ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:

Միանշանակ նա նշեց, որ ԲՀԿ-ից դեևս վերջնական պատասխան չունեն այն մասին, թե միանալու են իրենց Վանաձորում քաղաքապետ ընտրելու հարցում, թե ոչ: Դիտարկմանը, թե ինչու են դանդաղում ընդդիմադիրները միավորվելու հարցում, նա ասաց. «Դանդաղկոտություն չկա, ես նոր եմ եկել Վանաձորից, մենք լոկալ բան ենք առաջարկել, եթե օրակարգ կա ՀՀԿ-ին ընդդիմություն դարձնելու, առաջարկել ենք միավորվել»:

Նշենք, որ  «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը կոչ էր արել Վանաձորում «Հայկական վերածնունդ» և «Բարգավաճ Հայաստան»  կուսակցություններին միանալ և առաջադրել
քաղաքապետի միասնական թեկնածու:
Կոչին արձագանքել է դեռևս միայն ՀՎԿ-ն՝ առաջարկելով երկու տարբերակ. կմիանան, եթե առաջիկա համապետական ընտրություններում իր հերթին իրենց միանա «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը։ Երկրորդ առաջարկով՝ կմիանան, եթե հավասարապես կիսեն Վանաձորում իշխանության գործունեության պատասխանատվությունը:

Նշենք, որ ԲՀԿ-ից հայտարարել էին, որ բացառվում է ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու հավանականությունը:
«Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Հեղինե Բիշարյանը ևս հայտարարել էր, որ «հաստատ ՀՀԿ-ի հետ Վանաձորում չեն կազմի քաղաքական կոալիցիա»:

Հիշեցնենք, որ, նախնական տվյալներով, Վանաձորի ՏԻՄ ընտրություններում անվավեր ճանաչված ձայների վերաբաշխումից հետո ՀՀԿ-ն կունենա 13 մանդատ, «Լուսավոր Հայաստանը»՝ 10,  «Հայկական վերածնունդը»՝ 5, ԲՀԿ-ն՝ 5, ՀՅԴ-ն՝ 5:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն էլ հայտարարել էր, որ ՀՀԿ-ն բանակցում է իր կոալիցիոն գործընկերոջ՝ ՀՅԴ-ի հետ՝ Վանաձորում կոալիցիա կազմելու համար:

Իսկ եթե նույնիսկ միավորվեն ՀՀԿ-ն ու ՀՅԴ-ն, երեք քաղաքական ուժերի՝ ԲՀԿ-ի, «Լուսավոր Հայաստանի» և «Հայկական վերածնունդի» միավորման դեպքում նրանց մանդատների թիվը կհասնի 20-ի, և նրանք իրավունք կունենան քաղաքապետ նշանակելու:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ