28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Իսկ ո՞րն է երաշխիքը, որ նոր ընտրություններում կձևավորվի մեծամասնություն» (վիդեո)

«Նախ չեմ կարծում, որ դրա անհրաժեշտությունը կա, Վանաձորում տեղի են ունեցել ՏԻՄ մրցակցային, կուսակցական ընտրություններ, և ընտրությունների արդյունքում 5 կուսակցություն կունենան ավագանիներ՝ 33 հոգանոց: Այսօր վանաձորիցներին նախևառաջ անհրաժեշտ է ձևավորել քաղաքային իշխանություն: Վանաձորի շահը պահանջում է  ձևավորել քաղաքային իշխանություն օր առաջ, ևես  հարց եմ տալիս իմ գործընկերներին, ո՞րն է երաշխիքը, որ հաջորդ ընտրություններին կլինի մի ուժ, որը կունենա, կձևավորի բացարձակ մեծամասնություն»,-այսօր լրագրողների հետ րույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ խոսելով Վանաձորի ընտրություններից հետո առաջացած իրավիճակից քաղաքապետ ընտրելու վերաբերյալ:

Նշենք, որ ՀՀԿ-ը չունի անհրաժեշտ թվով ավագանու անդամ, որպեսզի միայնակ ընտրի քաղաքապետ, իսկ երկրորդ տեղը բաղեցրած «Լուսավոր Հայաստանն» էլ առաջարկել է ընդդիմադիրներին միասին ընտրել քաղաքապետ, սակայն վերջիններս միմյանց պայմաններ են ներկայացրել, և դեռևս պարզ չէ՝ ով ում է դաշինք կամելու:

«Ստացվում է, որ ժմեր սիրելի վանաձորցիները պետք է 2 ամիսը մեկ ընտրությո՞ւններ անեն: Ես կարծում եմ, որ պետք չէ ծայրահեղությունների մեջ ընկնել, վեջնագրերով խոսել այլ ընդդիմադիր կուսակցությունների հետ, սա քաղաքական խնդիր է, սակայն  նախևառաջ դա վանաձորցու խնդիրն է»,-նկատեց Շարմազանովը:

Ըստ նրա՝ ավագանու 33 անդամների մեջ գտնվեն 17-ը, որ կկարողանան  ընտրել քաղաքապետի թեկնածու և քաղաքապետ:

ԱԺ փոխնախագահը հավելեց՝ չկա երաշխիք, որ հաջորդ ընտրություններում կարող է լինել մի ուժ, որ ունենա մեծամասնություն, իսկ եթե կա էլ նման երաշխիք, ապա այդ ուժը ՀՀԿ-ն է, չկա նաև երաշխիք, որ ընդդիմությունն էլ, որ ունի հիմա ավագանի Վանաձորում, կարող է գրանցել նույն հաջողությունը: «Պետք չի վերջնագրերի լեզվով խոսել, պետք է նստել և քննարկել, եթե այդպես լինի, վաղը ինչպե՞ս են բյուջեն հաստատելու, վաղը ժողովրդի աշխատավարձը չեն կարողանալու տալ, ընտրոթյունները եղել են, հիմա նստեք, քննարկեք»:

Շարմազանովի խոսքով՝ կան տարբերակներ՝ առաջին փուլում բոլոր իրենց թեկնածուներն առաջադրում են, հետո արդեն ընտրում են առաջին փուլում հաղթած երկու թեկնածուներից մեկին. «Դոգմա չէ, որ եթե մեկը իշխանություն է, պիտի բոլոր իշխանականները նրան ձայն տան, իսկ ով ընդդիմություն է, նրան ձայն տան»:  Հակառակ դեպքում հնարավոր է՝ ստեղծվի կոլապս և ավելի խառը իրավիճակ: «Իսկ եթե իրենք այսօրվանից պետք է գիծ քաշեն, թե դու ընդդիմություն ես, դու իշխանությունը, վաղը ինչպե՞ս են աշխատելու իրար հետ, ոչ մի խնդիր չեն լուծի»:

Նրա խոսքով՝ պետք է շարժվեն ոչ թե կուսակցական, այլ վանաձորցու շահով, իսկ եթե շատ են սիրում ընտրություններ, թող սպասեն, 2017-ին խորհրդարանական ընտրություններ են սպասվում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ