13 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 16-ին մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կսահմանափակվի տրանսպորտային երթևեկությունը

Հարգելի երևանցիներ, Երևանի քաղաքապետարանի և «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի հետ համատեղ կազմակերպված «Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոնի» անցկացմամբ պայմանավորված՝ հոկտեմբերի 16-ին, առավոտյան ժամը 07:00-ից մինչև 13:30-ը մայրաքաղաքի որոշ հատվածներում ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը: Տրանսպորտային միջոցների համար նշված ժամանակահատվածում փակ կլինեն մասնավորապես Հանրապետության, Ստ. Շահումյանի անվ. հրապարակները, Վազգեն Սարգսյան, Նալբանդյան, Վարդանանց, Ալեք Մանուկյան, Իսահակյան, Թամանյան, Մոսկովյան, Սարյան, Լեոյի, Պռոշյան փողոցները: Երթևեկության համար […]

Նախօրեին վրաերթի ենթարկված երիտասարդը մահացել է

Հոկտեմբերի 14-ին, ժամը 2.10-ին, ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձոր քաղաքի Տիգրան Մեծի պողոտայի թիվ 41 հասցեում գործող գրախանութի դիմաց՝ ճանապարհի բանուկ մասում, վրաերթ է տեղի ունեցել, իսկ ժամը 2.30-ին հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ հիշյալ գրախանութի մոտից, անգիտակից վիճակում, բազմաթիվ մարմնական վնասվածքներով «շտապօգնության» խումբը հիվանդանոց է տեղափոխել մոտ 25 տարեկան մի տղամարդու: […]

Կաշառք ստանալու պահին ձերբակալվել է

ՀՀ  Ազգային  անվտանգության ծառայության կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, կաշառք ստանալու պահին  ձերբակալվել է ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի Մաշտոցի հարկային տեսչության հարկային հսկողության բաժնի ավագ տեսուչ Գ.Բ.-ն: Ձեռք բերված նախնական տվյալների համաձայն, Գ.Բ.-ն իր կողմից ի պաշտոնե սպասարկվող տարածքում գործունեություն իրականացնող տնտեսվարող սուբյեկտներին իր լիազորությունների շրջանակում հովանավորելու, ստվեարային եղանակով աշխատելու համար  նպաստավոր պայմաններ […]

Զոհված Վահանի որդին անելանելի վիճակում է. Ստեփանակերտի բնակիչը դիմում է բոլոր հայերին

«Ես արդեն հոգնել եմ իմ պրոբլեմներից ու լուծում չեմ գտնում»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Ստեփանակերտ քաղաքի բնակիչ Էրիկ Խաչատրյանը: 28 ամյա երիտասարդը մանրամասնեց իր ընտանիքին պատուհասած դժվարությունների պատմությունը: «Ես զոհված զինծառայողի տղա եմ,հայրս Վահան Արարատի Խաչատրյանն ծնված 1955 թվականի Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղում, զոհվել է 1992թվականին ապրիլի 29-ին Ղայբալու գյուղում հայրենիքի պաշտպանության ժամանակ: Տանը ես […]

Զարմանալի է, չէ՞ որ ինքը դեմ չէր ԵՏՄ-ին անդամակցությանը

Տնտեսագետ Աշոտ Եղիազարյանը գիտի երկրի տնտեսական վիճակն իսկապես շատ ծանր է, դրա մասին նույնիսկ պաշտոնյաներն են հայտարարում: «Տնտեսական աճի տեմպերը նվազում են ու նվազում: Իսկ այն, որ դեֆոլտի մասին հայտարարությունն անում է Լևոն Տեր-Պետրոսյանը, զարմանալի է, չէ՞ որ ինքն ամենևին էլ դեմ չէր ՀՀ-ի` ԵՏՄ-ին անդամակցությանը»,-Henaran.am_ի հետ զրույցում ասաց տնտեսագետը: Նրա խոսքով` հենց ԵՏՄ-ին անդամակցությունն է […]

Կկայանա վազքի երևանյան 2-րդ կիսամարաթոնը

Հեկտեմբերի 16-ին` առավոտյան ժամը  09:00-ին,  Ս. Շահումյանի անվան հրապարակից կմեկնարկի արդեն ավանդական դարձած վազքի երևանյան 2-րդ կիսամարաթոնը: «Կոկա-Կոլա Երևան կիսամարաթոնը» կշարունակվի մինչև 13.30-ը՝ ընդգրկելով 21.1 կմ վազքատարածություն: Անցնելով Հանրապետության հրապարակով, Մ. Նալբանդյան, Վարդանանց, Ալ. Մանուկյան, Ավ. Իսահակյան փողոցներով և Կասկադ համալիրով՝ վազորդները կշարունակեն երթուղին դեպի Մոսկովյան, Մ. Սարյան փողոցներ, այնուհետ Լեոյի, Հ. Պարոնյան, Ձորափ փողոցներով […]

Ճգնաժամի հիմնական պատճառը /վիդեո/

«Ճգնաժամի հիմնական պատճառը եղել է Լևոն Տեր-Պետրոսյանը, երբ համաձայնվել է Սովետական միության լուծարմանը այն պայմաններում, որը թելադրել են իրեն դրսից: Մենք ստիպված փակեցինք  1 000 գործարար , փակեցինք 900 կոլխոզ և սովխոզ, ֆրամարկղերում կորցրեցինք 4 ու կես միլիարդ ռուբլի, որից 1 ու կես միլիարդը նպաստներն էր երկրաշարժի զոհերին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում, անդրադառնալով Լևոն Տեր-Պետրոսյանի հնչեցրած […]

«Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան բախվել է ձիուն. կա զոհ

Հոկտեմբերի 14-ին, ժամը 1.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 16-րդ կմ-ին բախվել է երթևեկելի ուղեմասում գտնվող ձիուն, ապա մտել ձախակողմյան կողնակ, ինչի հետևանքով ուղևորը՝ 1994 թ. ծնված  Սմբատ Գրիգորյանը, մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի