03 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի հրեական համայնքին՝ հրեական նոր տարվա` Ռոշ ա Շանայի կապակցությամբ

Հայաստանի հրեական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ, Շնորհավորում եմ ձեզ հրեական նոր տարվա՝ Ռոշ ա Շանայի կապակցությամբ: Թող այս նոր տարին Հայաստանի հրեական համայնքի և ողջ հրեա ժողովրդի համար լինի խաղաղության, բարեկեցության և հաջողությունների տարի: Թող ավելի ամրապնդվեն մեր ժողովուրդների միջև առկա դարավոր կապերն ու փոխըմբռնումը: Այս պայծառ տոնի առթիվ մեր հրեա հայրենակիցներին և ողջ հրեա ժողովրդին […]

Սեյրան Օհանյանի տիկնոջ մոտ էին /ֆոտո/

Զինվորական բժիշկների հայկական ասոցիացիայի նախագահ Ռուզաննա Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել քաղաքացիների հերթական ընդունելությունը: Ընդունելությանը մասնակցած զինծառայողների մայրերը բարձրաձայնել են իրենց խնդիրների մասին: Բազմակողմանի քննարկումների ընթացքում նրանց հարցերին տրվել են սպառիչ մասնագիտական պատասխաններ. դիմումները փոխանցվել են ՊՆ համապատասխան օղակներին՝ բարձրաձայնված խնդիրները հնարավորինս լուծելու նպատակով:  

«Գյումրեցիները կուշտ են, հոգնել են, զզվել են»

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը, ով Գյումրու ՏԻՄ ընտրություններում սատարում էր Բալասանյան դաշիքնին, այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեկ տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին, նշեց, թե ընտրախախտումների մասին ահազանգեր եթե եղել են, ապա դրանք չեն ազդել արդյունքների վրա: «Ես նմանատիպ ինֆորմացիա չունեմ, ամբողջ օրը հետևել եմ, չկա այն ընտրախախտումը, որ ինքը լուրջ ազդեցություն կարող […]

Խոշոր հրդեհ Երեւանում

Հոկտեմբերի 2-ին, ժամը 04.37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Տիչինայի փողոցի թիվ 4 տան բակում այրվում է պահեստավորված անասնակեր: Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ և արտակարգ իրավիճակների արձագանքման խմբերը: Հայտարարվել է հրդեհի բարդության   Բիս-1  աստիճան: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.55-ին, մարվել՝ 07.08-ին: Պարզվել է, որ Տիչինայի թիվ […]

Որն է ՀՀԿ-ի «կախարդական փայտիկը» (վիդեո)

«Բնականաբար, միշտ բողոքում են ուժեղներից, հանրահավաքների ժամանակ հավաքված մարդիկ խոսում են հանրության անունից, բայց ընտրություններն ամնենալավ ինդիկատորն են, ցուցանիշն են, առավել ևս այս ընտրությունները, նաև Գյումրիի ու Վանաձորի, որոնք քաղաքական ընտրություններ էին, ոչ թե՝ անհատների»,-Henaran.am-ի հարցին, թե ժողովուրդը մշտապես բողոքում է ՀՀԿ-ից, իշխանություններից, հանրահավաքներ է անում, բայց ընտրությունների ժամանակ այդ ի՞նչ կախարդական փայտիկ է օգտագործում […]

Բարսելոնան պարտվեց /վիդեո/

Իսպանիայի առաջնության 7-րդ մրցափուլում կատալոնական «Բարսելոնան»,  հյուրընկալվելով մրցակցի դաշտում, 3:4 հաշվով պարտվել է «Սելտային»: Առաջին խաղակեսում տանտերերից աչքի են ընկել Սիստոն ու Ասպասը, իսկ Ժերեմի Մատյոն դարձել է ինքնագոլի հեղինակ: Երկրորդ խաղակեսում Պիկեն կրճատել է հաշվի տարբերությունը, իսկ Նեյմարը 64-րդ րոպեին հաջող է իրացրել 11 մետրանոցը: 77-րդ րոպեին «կապտանռնագույնների» դարպասապահ Տեր Շտեգենի անփույթ սխալից է […]

Չկա նման խնդիր, հնարավոր չէ. ՕԵԿ-ը՝ ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելուց (վիդեո)

«Համագործակցությունը մենք միշտ դիտարկում ենք որպես արդյունավետ, բայց այն քաղաքական ուժերի հետ, որոնք իսկապես ցանկություն ունեն աշխատելու, որոնց հետ համապատասխանում է արժեքային մոտեցումները, ծրագրերը, սա զուտ իրավիճակային չպիտի լինի: «Լուսավոր Հայաստանը» քաղաքական դաշտ է մտել վերջին հատվածում, ոնի իր մոտեցումները, մնացախը՝ ինչպիսի մոտեցումներ է ձևավորում Վանաձորում , կտեսնենք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ […]

Տիգրան Ուրիխանյանը մանդատը վայր է դնում

Այսօր, «Ալյանս» կուսակցության ղեկավար Տ. Ուրիխանյանը նախագահի պաշտոնից հրաժարականի դիմում է ներկայացրել կուսակցության վարչությանը՝ միևնույն ժամանակ շարունակելով մնալ կուսակցության վարչության կազմում և պատրաստակամություն հայտնելով կատարելու վարչության անդամի բոլոր պարտականությունները կուսակցության զարգացման ու առաջընթացի համար: Միևնույն ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանը պատգամավորական մանդատը վայր դնելու մասին դիմում է ներկայացրել ՀՀ ԱԺ նախագահին: Տ. Ուրիխանյանը շնորհակալություն […]

ՀՀԿ-ը դեռ չի շտապում և ոչինչ էլ չի բացառում (վիդեո)

«Ես խնդրում եմ չշտապել, պաշտոնական տվյալները կլինեն և երբ վերջնական տոկոսները կլինեն, կլինեն նաև բանակցություններ»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ ի պատասխան հարցին, թեթե ՏԻՄ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ը փաստորեն չի հաղթահարվել սահմանված շեմը, և պետք է դաշինքներ ձևավորեն, քննարկումներ կա՞ն արդյոք պայմանավորվածությունների շուրջ : Հարցին՝ իսկ եթե ընդդիմությունը դաշինք կազմի՞, Բաղդասարյանը […]

Ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա

Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում Հանրապետության տարածքում` Հոկտեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ արևմտյան՝ 3-8 մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 3-4 աստիճանով: Երևանում` Հոկտեմբերի 4-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի