13 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Գիտե՞ք Տեր-Պետրոսյանի որևէ ելույթ, որը միանշանակ է ընդունվել»

ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը չի ցանկանում մեկնաբանել ՀԱԿ առաջնորդ, առաջին նախագահ Լոն Տեր-Պետրոսյանի հայտարարությունը՝ դեֆոլտի վտանգի մասին: «Իսկ դուք գիտե՞ք Տեր-Պետրոսյանի որևէ ելույթ, որը միանշանակ է ընդունվել մեր հանրության կողմից»,- լրագրողների հետ զրույցում ասաց Զուրաբյանը՝ պատասխանելով այն դիտարկմանը, որ հայտարարությունը բավական շատ քննարկվել է վերջին օրերին:   «Ինքը բացարձակապես մտադրություն չուներ խոսել այն […]

Էրդողանի կողմնակիցները հայերին ուղղված հայհոյախառն կարգախոս են վանկարկել

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Տրապիզոնում հրավիրած հանրահավաքի ժամանակ մասնակիցները հայերին հասցեագրված վիրավորական կարգախոս են վանկարկել: Թուրքական «Haber.sol.org» լրատվակայքի տեղեկացմամբ՝ Տրապիզոնում ելույթ ունեցած Էրդողանը հայտարարել է. «Հիշեք, թե ինչ էի ասում ձեզ: Մի օր պիտի մեռնենք չէ՞: Պիտի: Բայց մի մարդու պես մեռնել կա… (Մի բան կասեի, բայց դա չեմ ասի)… մեկ էլ կնոջ պես […]

Դանակահարություն Լոռիում. կա երեք տուժած

Լոռու մարզում հոկտեմբերի 16-ին դանակահարություն է տեղի ունեցել. դանակահարվել են երեք անձինք: Դեպքը տեղի է ունեցել ժամը 16:30-ի սահմաններում Ստեփանավանի տարածաշրջանի Լեջան գյուղում: Նախնական տեղեկություններով  նրանցից երկուսը 36 տարեկան են, մյուսն անչափահաս է` 16 տարեկան:  

Կարևոր չէ, թե որ ազգի ներկայացուցիչ է լինելու ՀԱՊԿ քարտուղարը (վիդեո)

«Ձեզ հետ հարցազրույցների ժամանակ էլ մենք չէինք նշել, որ այս նիստի ժամանակ մենք պետք է լուծեինք այս խնդիրը: Մենք այդքան կարևորություն չենք տալիս, թե որ ազգի պատկանելության մարդը կլինի գլխավոր քարտուղարը, ուղղակի հարցը լինում է բոլորի համաձայնությամբ, հարցը տեղափոխվել է մինչև տարեվերջ»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ խոսելով ՀԱՊԿ […]

Արման Թաթոյանը սիրիահայերի իրավունքների պաշտպանության հարցով դիմել է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մարմիններին

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Սիրիայում բնակվող հայերի անվտանգությաներաշխավորման և վերջիններիս աջակցություն տրամադրելու խնդրով դիմել է ՄԱԿ-ի մարդու իրավունքներիգերագույն հանձնակատարին, Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների գերագույն հանձնակատարին,Եվրոպական միության արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցչին,Եվրոպական օմբուդսմենների ինստիտուտի, Միջազգային օմբուդսմենների ինստիտուտի, Կարմիր խաչիմիջազգային կազմակերպության ղեկավարներին: Միջազգային կառույցներին ուղղված նամակներում Մարդու իրավունքների պաշտպանն իրմտահոգությունն է հայտնել, մասնավորապես, վերջին […]

ՀՀ-ում ծայրահեղ աղքատների մեծ մասը քաղաքաբնակներ են

Ինչպես հայտնել ենք,    այսօր  աղքատության դեմ պայքարի միջազգային օրն է: Նախորդ տարվա վերջին՝ 2015 թվականի նոյեմբերին, ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակեց «Հայաստանի սոցիալական պատկերը և աղքատությունը, 2015» զեկույցը, որտեղ ներկայացված են 2014 թվականի աղքատության մակարդակին վերաբերող ցուցանիշներ։   Ըստ ԱՎԾ-ի՝ 2014 թվականին աղքատության ցուցանիշը հանրապետությունում կազմել է 30%։ Նախորդ տարվա՝ 2013-ի համեմատ, աղքատության ցուցանիշը […]

Դոնեցկում սպանվել է անջատականների ամենահայտնի առաջնորդներից մեկը /վիդեո/

Դոնեցկում մահացել է անջատականների ամենահայտնի առաջնորդներից մեկը՝ Արսեն Պավլովը, ով ավելի հայտնի է Մոտորոլա մականունով։ Պավլովը մահացել է ռումբի պայթյունի արդյունքում։ Ռումբը պայթել է, որ երբ նա տուն էր վերադառնում, պայթյունը տեղի է ունեցել վերելակում։ Կա մի քանի վիրավոր։ Մանրամասները՝ տեսանյութում

25 ամյա Սմբատը մեքենայով բախվել է ձիուն և մահացել

Հոկտեմբերի 14-ին, ժամը 1.00-ի սահմաններում, «Մերսեդես Բենց» մակնիշի ավտոմեքենան Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի 16-րդ կմ-ին բախվել է երթևեկելի ուղեմասում գտնվող ձիուն, ապա մտել ձախակողմյան կողնակ, ինչի հետևանքով ուղևորը՝ 1994 թ. ծնված  Սմբատ Գրիգորյանը, մարմնական վնասվածքներով հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել է: Կատարվում է քննություն:

Երկրաշարժ Վրաստանում. այն զգացվել է նաեւ Ալավերդիում

Սույն թվականի հոկտեմբերի 17-ին, տեղական ժամանակով ժամը 12.11-ին (Գրինվիչի ժամանակով` 08.11) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.4 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Վրաստանի տարածքում: Երկրաշարժի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 41.420 և արևելյան երկայնության 44.120: Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 9 կմ խորության վրա: Ստորգետնյա ցնցման ուժգնությունն էպիկենտրոնում կազմել է 4-5 […]

«Քաղաքական կամք չեմ տեսնում». սպասելիքներ չկան

«Ես իր հայտարարություններին տեղյակ չեմ, ես Հայաստանում չեմ եղել»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը՝ խոսելով նախկին պատգամավոր Վիկտոր Դալլաքյանի մասին: Պատգամավորի խոսքով՝ այդ անձի հայտարարությունները ԲՀԿ-ին չեն հետաքրքրում, ու որևէ քննարկում նրա՝ քաղաքականություն մտնելու վերաբերյալ չի էլ եղել: Անդրադառնալով վարչական դատարանում ԲՀԿ-ի և ՀՎԿ-ի հայցադիմումին, որով վիճարկում են Գյումրու ՏԻՄ ընտրություններում […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի