12 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

«Խի Ադրբեջանը նո՞ր է պատրաստվում» /վիդեո/

«Խի Ադրբեջանը նո՞ր է պատրաստվում, 94 թվից մինչև հիմա պատրաստվում է»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր, ազատամարտիկ Ռուստամ Գասպարյանն՝ անդրադառնալով ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանի հայտարարությանը, թե Ադրբեջանը պատրաստվում է լայնածավալ պատերազմի:

Ըստ պատգամավորի՝ հայկական բանակը պատրաստ է ցանկացած սցենարի: Ապրիլյան պատերազմից էլ դասեր քաղել ենք, ու հիմա ավելի սպառազինված ենք: «Մեր բանակը, մեր զինվորը կարողացան կասեցնել, դա հերոսություն է: Մերոնք կասեցրու թշնամու գաղտնի հարձակումները, դիվերսիաները»,-նկատեց Ռ. Գասպարյանը:

Ինչ վերաբերում է կատարված կադրային փոփոխություններին, ապա ազատամարտիկն ասաց, որ  Պաշտպանության նախարարն, ամենևին էլ պարտադիր չէ, որ զինվորական լինի:

Զրույցի մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ