18 Մայիսի, Saturday, 2024
KFC

Միայն Հայաստանում. Առավոտ

Վերջերս մի տեղ կարդացի՝ ամենադժվւսր բանը Լոս Անջելեսի հւսյության շրջանում Հայաստանի մասին որեւէ լավ բան ասելն է։ Բնական է, այնտեղ ապրում են հարյուր հազարավոր հայեր, որոնց մեծ մասը Միացյալ Նահանգներ է տեղափոխվել վերջին 25 տարում. այդ մարդկանց հոգեկան վերքերն ու նեղվածությունն իրենց արտահայտությունն են գտնում աշխարհընկալման մեջ։

Մի մասն այդ ընթացքում խորապես անտարբեր է դարձել հայրենիքում ծավալվող իրադարձությունների նկատմամբ (ինչն ամենավւստն է), իսկ նրանք, ովքեր անտարբեր չեն, խիստ բացասաբար են որամադրված ոչ միայն իշխանության, այլեւ երկրի հանդեպ։

Վիրտուալ տարածքներում Հայաստանից գնացածների տրամադրություններն, իմ կարծիքով, գերիշխում են։ Այդ մտածողությունը, որը տարածված է, բնականաբար, ոչ միայն Լոս Անջելեսում, այլեւ բազմաթիվ այլ հայաշատ վայրերում, նաեւ Հայաստանում, ունի հետաքրքիր դրսեւորումներ, որի պայմանական անունը կարելի է դնել՝ «միայն Հայաստաանում»։ Գովազդային տեքստերում նման դարձվածքներն ունեն խիստ ընդգծված դրական երանգ, իսկ «ւսբիժնիկական» տեքստերում՝ խիստ բացասական։

Մեր օդանավակայանում մի կին, որն այդպես էլ չէր ստացել իր ուղեբեռը, դժգոհում էր՝ «միայն Հայաստանում է հնարավոր, որ ինքնաթիռը հասնի, իսկ ճամպրուկը չհասնի»։ Նրանք, ովքեր ճամփորդելու գոնե նվազագույն փորձ ունեն, կհաստատեն, որ նման բան պատահում է ոչ միայն Հայաստանում։

Կամ եթե ինչ-որ մեկը մարդու է դանակահարել կամ փողոցում կրակել է, դրա արձագանքը պարտադիր պետք Է լինի՝ «արա, էս ինչ ա դառե էս երկիրը, մարդիկ վախում են տնից դուրս գան»։ Տեղեկացնեմ, որ այլ երկրների փողոցներում նույնպես մարդիկ իրար դանակահարում են, իրար վրա կրակում են, հարձակվում են ոստիկանական բաժանմունքների վրա, թալանում են խանութներ եւ բանկոմատներ։

Եթե ինչ-որ մեկը կարծում Է, որ Հայաստանն այս առումով միակն է ու անկրկնելին, ապա չարաչար սխալվում Է։ Իհարկե, ցանկալի Է, որ աշխարհի ոչ մի փողոցում հանցագործություններ չկատարվեն, բայց դա, ինձ թվում Է, ուտոպիա է։ Համենայնդեպս, ասեմ, որ ամբողջ աշխարհում լինում են երկրաշարժեր, ջրհեղեղներ, ցունամիներ եւ փոթորիկներ։ Աշխարհի շատ վայրերուճ ձմռանը ձյուն Է գալիս։ Լոս Անջելեսում, որքան գիտեմ, չի գալիս։

Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ