14 Հուլիսի, Կիրակի, 2024
KFC

ՀՀ Ազգային ժողովի աշխատակիցները Գերմանիայում մասնակցել են փորձի փոխանակման ծրագրի

Գերմանիայի Դաշնային Հանրապետության «Քրիստոնեա-Դեմոկրատական միություն» կուսակցության Կոնրադ-Ադենաուեր քաղաքական հիմնադրամի հրավերով եւ աջակցությամբ հոկտեմբերի 16-ից 21-ը փորձի փոխանակման եւ երկխոսության ծրագրի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահների խորհրդականներն ու օգնականներն այցելել են Գերմանիայի Դաշնային Հանրապետություն:

Այցի ընթացքում մասնակիցները հանդիպումներ են ունեցել ԳԴՀ Բունդեսթագում, Դաշնային կանցլերի նստավայրում, ինչպես նաեւ այլ պետական հաստատություններում:

Դեռեւս հունիսին Գերմանիայի Կոնրադ Ադենաուեր քաղաքական հիմնադրամն ի դեմս «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի ղեկավար Թոմաս Շրապելի՝ նախաձեռնել էր փորձի փոխանակման եւ ուսումնասիրության ծրագիր ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների համար` հաշվի առնելով, որ խորհրդարանական աշխատանքի մի մասն իրականացվում է աշխատակազմի փորձագետների, օգնականների եւ խորհրդականների միջոցով: Արդեն հոկտեմբերին ՀՀ ԱԺ աշխատակիցները հնարավորություն ունեցան ծանոթանալու Գերմանիայի խորհրդարանում եւ կառավարությունում աշխատող գերմանացի գործընկերների հետ, տեղում հաղորդակից լինելու նրանց կողմից կատարվող աշխատանքներին, զրուցելու Բունդեսթագի պատգամավորների հետ եւ գտնվելու նրանց ընտրատարածքներում:

Փորձի փոխանակման ծրագրով Գերմանիայում գտնվող ՀՀ ԱԺ աշխատակիցներին հնարավորություն է ընձեռնվել ներկա գտնվելու եւ ծանոթանալու նաեւ Գերմանիայի քաղաքային համայնքների կառավարման աշխատանքներին: Այդ նպատակով մասնակիցներն այցելել են Պոտսդամ, Բյուրգել եւ Յենա քաղաքներ, հանդիպել քաղաքային իշխանությունների ներկայացուցիչների հետ:

Կազմակերպիչներն ու մասնակիցները գոհունակությամբ նշել են, որ նման նախաձեռնությունները նպաստում են խորհրդարանական աշխատանքի կազմակերպման արդյունավետությանը, լավ հնարավորություն են ընձեռում երիտասարդ մասնագետներին փորձի փոխանակման համար:

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ