13 Մայիսի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Թուրքիայի Յոզգաթ նահանգում գտնվող հայկական եկեղեցու մաքրությանը հետևում է թուրք իմամը

Թուրքիայի Յոզգաթ նահանգի Սարըքայա շրջանում գտնվող հայկական եկեղեցու խնամքին հետևում է տեղի թուրք իմամ Մեթին Հալըջըն: Թուրքական «Marmaragazetesi» լրատվական կայքը հայտնում է, որ տարվա մեջ մի քանի անգամ հայերը, որոնք 1960 թվականից հետո հեռացել էին շրջանից, գալիս են և կրոնական արարողություններ կատարում հանրակացարանի բակում գտնվող պատմական եկեղեցում: Հայերը գալիս են ինչպես արտասահմանից՝ Արգենտինայից, ԱՄՆ-ից, այնպես […]

«Ողջ աշխարհը պետք է առերեսվի պատմության հետ»

«Ես կարծում եմ՝ Ֆրանսիան  շարքային  պետություն  չէ ո՛չ Եվրոպայի ու ո՛չ էլ աշխարհի մակարդակով: Այդ երկիրն իր ուրույն մշակույթն ու արժեքներն ունի: Եվ ես շատ ուրախ եմ ու շնորհակալ   եմ մեր ֆրանսիացի բարեկամներին, որ այդ երկրի  Սենատը հոկտեմբերի 14-ին կայացած քննարկման և քվեարկության արդյունքում ընդունել է Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը», –Henaran.am-ի հետ զրույցում նշեց […]

Քննարկվել է ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին օրենքի նախագիծը

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունում հոկտեմբերի 14-ին մեկ տասնյակից ավելի հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում: Քննարկվել է ընտանեկան բռնության կանխարգելման և դրա դեմ պայքարի մասին օրենքի նախագիծը, որին մասնակցել են ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Վիգեն Քոչարյանը, ԱՆ աշխատակազմի օրենսդրության վարչության պետ Բագրատ Ղազինյանը, Եվրոպայի խորհրդի և Արդարադատության նախարարության այլ ներկայացուցիչներ: Նախարարի տեղակալ […]

Պետք է անկեղծ լինել. բաներ են փոխվում

Այն, որ քաղաքական գործիչներն են հաճախ դիմում մանիպուլյացիաների, ինչ-որ տեղ հասկանալի է, իրենց գործունեությունն է այդպիսին, սակայն երբ նման քայլերի են դիմում հանրային կարծիքի վրա պոտենցյալ ազդող դեմքերը, փոքր-ինչ անհասկանալի է: Նոր կառավարության առաջին արժանիքը հին, օդիոզ դեմքերի հեռացումն էր գործադրից, ինչպես նաև պետական ուռճացված ապարատի, ծախսերի կրճատման գործընթացի մեկնարկը: Բայց նման դեպքերում միշտ կհայտնվի […]

Կանացի անուններ, որոնք հաջողություն են բերում

Դեռեւս հնուց հայտնի է, որ մարդու անունն իր մեջ ուժ ունի: Դեռ մեր նախահայրերն են ասել, որ անունն ազդում է մարդու ոչ միայն բնավորության, այլեւ ճակատագրի վրա։ Հետեւաբար երեխայի համար անուն ընտրելիս պետք է ուշադիր լինել։ Անունը կարող է մարդուն ուժ տալ եւ հակառակը, կարող է նախանձ ու չարություն հաղորդել։ Ահա կանացի անուններ, որոնք հաջողություն […]

«ՀՀ-ն Հ. Աբրահամյանին դեռ կտեսնի բարձրագույն պետական պաշտոններում»

Մամուլում լուրեր են շրջանառվում ՝   Հովիկ Աբրահամյանը շուտով նոր պաշտոն կստանա: Անդրադառնալով այս թեմային՝ պատգամավոր Վահան Բաբայանը   Henaran.am-ի հետ զրույցում ասաց. «Ես չեմ կարծում, որ Աբրահամյանը քաղաքականությունից հեռացել է: Նա այն պետական գործիչներից է, ով  մշտապես մասնակցություն է ունեցել պետական կառավարման մեջ  և քաղաքական կյանքում: Ես կարծում եմ՝ որ  ՀՀ-ն  Հովիկ Աբրահամյանին դեռ կտեսնի բարձրագույն […]

Դա մի քանի եթե-ներ է պարունակում. Գլխավոր դատախազը` Պերմյակովի պատժից ու Գյումրու կրակոցներից

«Քանի որ դա մի քանի եթե-ներ է պարունակում, հետևաբար, հիմա ժամանակի վատնում կլինի այդ եթե-ների մասին խոսելը: Կհասնենք դատական ակտի ուժի մեջ մտնելու փուլին, դրանից հետո այդ եթե-ների իրավիճակն էլ կունենանք, և անպայման օրենքով սահմանված կարգով բոլորիդ համար շատ ընկալելի կարգով լուծումները կտեսնեք»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: Ինչ վերաբերում է երեկ […]

Ժամկետային զինծառայող է սպանվել

Զինվորական քննչական գլխավոր վարչության երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ժամկետային զինծառայող Վահագն Գագիկի Վիրաբյանի սպանության դեպքի առթիվ, հաղորդում է Հայաստանի քննչական կոմիտեն: Նախնական տվյալներով, այսօր ժամը 8:40-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահության նշանակված շարքային Վիրաբյանի ուղղությամբ արձակվել են կրակոցներ՝ վերջինիս պատճառելով մահացու հրազենային վիրավորումներ, ասված է հաղորդագրությունում: Դեպքի առթիվ […]

Հայաստանի կլիման լուրջ չի փոփոխվել (վիդեո)

Այս տարվա նոյեմբերը լինելու է տեղումնառատ, սակայն ջերմաստիճանը լինելու է նորմայի սահմաններում: Այսօր «Հենարան» ակումբում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետի տեղակալ Գագիկ Սուրենյանը: Նա հավելեց, որ նոյեմբերի առաջին տասնօրյակից լեռնային մարզերում համարվում է ձմռան սկիզբ: Ձմռան կանխատեսումները դեռևս չկան, այդ մասին արդեն պարզ կդառնա նոյեմբերին: Ըստ Գ. Սուրենյանի` հոկտեմբերի 17-ից […]

Որն է աշխարհի ամենաանվտանգ երկիրը

Համաշխարհային տնտեսական ֆորումը կազմել է աշխարհի ամենաանվտանգ երկրների ցանկը։ Ցանկը գլխավորել է Ֆինլանդիան։ Երկրորդ տեղում է Քաթարը, երրորդը Արաբական Էմիրատները։ Մասնագետները ցանկը կազմել են՝ հաշվի առնելով տվյալ երկրում հանցավորությունը, ահաբեկչության վտանգը, բնակչության վստահությունը ուժային կառույցների նկատմամբ եւ վերջինների ունակությունը՝ բնակչությանը պաշտպանելու։

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Ապրիլի