03 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գյումրիում դիտորդ է մահացել

«Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ցավով հայտնում է, որ այսօր Գյումրու ավագանու ընտրությունների ժամանակ թիվ 34/53 ընտրատեղամասում կտրուկ վատացել է  «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ի դիտորդ Գուրգեն Կոստանյանի ինքնազգացողությունը: Նրան տեղափոխել են Գյումրու բժշկական կենտրոն, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել: «Քաղաքացի դիտորդ» նախաձեռնությունը ցավակցում է Գ.Կոստանյանի ընտանիքին և հարազատներին: Մենք բարձր ենք գնահատում նրա քաղաքացիական գիտակցությունը և ներդրումը ընտրական […]

Հայաստանում կայացել են ՏԻՄ ընտրություններ

Նախօրեին` հոկտեմբերի 2-ին, հանրապետության 6 մարզերի 377 համայնքներում` այդ թվում նաև Գյումրիում և Վանաձորում, կայացել են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Թվով 375 համայնքներում կայացած ընտրությունների քվեարկության մասնակիցների թիվը ժամը 20.00-ի դրությամբ 378557 է կամ 50.87 %, Գյումրիում քվեարկության մասնակիցների թիվը 46.092 է կամ 36.59 %, Վանաձորում` 41.189 կամ 42.66 %: Ժամը 20.00-ին սահմանված կարգով փակվել […]

Ողբերգական ավտովթար Երևան-Արմավիր ավտոճանապարհին․ կան զոհեր

Հոկտեմբերի 1-ին, ժամը 17,22-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհին Գեղակերտ գյուղի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ: Ըստ նախնական տվյալների կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Երևան-Արմավիր ավտոճանապարհի 29-րդ կմ-ում, բախվել են «Lexus» մակնիշի 10 CT 101 պ/հ (վարորդ Լ. […]

Մի նախանձիր իրենց մարմինը մսով պարարտացնողներին

Սիրտդ տուր խրատին, եւ ականջներդ պատրաստ պահիր իմաստության խոսքերը լսելու համար: Քո խրատը մի խնայիր երեխային, որովհետեւ եթե գավազանով էլ խփես նրան` չի մեռնի, դու նրան կհարվածես գավազանով, բայց նրա հոգին կփրկես մահից: Որդյակ, եթե քո սիրտն իմաստուն լինի, ապա կուրախացնես եւ իմ սիրտը: Իմ շուրթերը պիտի ձուլվեն քո շուրթերին, միայն թե դու ուղիղ խոսես: […]

Նախագահը ներկա է գտնվել շախմատի «Երևան օփեն» միջազգային մրցաշարի բացման արարողությանը

ՀՀ Նախագահ, Հայաստանի շախմատային ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Հայաստանի շախմատի ակադեմիայում ներկա է գտնվել ս.թ. հոկտեմբերի 1-ից 10-ը Հայաստանում առաջին անգամ անցկացվող Երևանի շախմատի միջազգային բաց մրցաշարի մեկնարկին: «Երևան օփեն» միջազգային մրցաշարի բացման հանդիսավոր արարողությանը մասնակցել է նաև Եվրոպայի շախմատի միության նախագահ Զուրաբ Ազմայպարաշվիլին: Առաջին անգամ անցկացվող մրցաշարին մասնակցելու հայտ են ներկայացրել 11 երկրի […]

Ամիրյանի պաշտոնը համապատասխանում է իր որակներին

«Ողջունելի եմ համարում այն փաստը, որ հենց Արմեն Ամիրյանն է նշանակվել երպես մշակույթի նախարար։  Նա մշակույթի ոլորտում մեծ ավանդ ունի։ Հասարակությունն Ամիրյանին ընդունում է որպես մշակույթի գործիչ», – անդրադառնալով Արմեն Ամիրյանին մշակույթի  նախարար նշանակելու փաստին՝ Henaran.am-ի հետ զրույցում ասաց պատգամավոր Վահան Բաբայանը։ Վերջինս շեշտեց՝ Արմեն Ամիրյանը  Հանրային ռադիոյում  մեծ ճանապարհ է անցել և շատերը նրան […]

Փոքրիկ թագուհու դաժան սպանությունը․ այժմ նա կլիներ 26 տարեկան /ֆոտո/

20 տարի առաջ՝ Սուրբծննդյան գիշերը, 6 տարեկան Ջոն Բենետ Ռեմսիին մահացած հայտնաբերեցին սեփական տանը։ Աղջնակի մարդասպանին մինչ օրս չեն հայտնաբերել։ Այս տարվա նոյեմբերի 5-ին ԱՄՆ-ում տեղի կունենա «Ով սպանեց Ջոն Բենետին» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ֆիլմը նվիրված է գեղեցկության փոքրիկ թագուհու հիշատակին․․․ Ջոն Բենետը Ամերիկայի աստղն էր, 6 տարեկանում նա բազմաթիվ գեղեցկության մրցույթներում էր հաղթել։ 1996 […]

Հարկային տեսուչը առևտրային գաղտնիք կազմող տեղեկությունների արտահոսք է թույլ տվել

Քաղաքացի Արմեն Պ.-ն հաղորդում է տվել այն մասին, որ անհայտ անձը «Վայբեր» հեռահաղորդակցության համակարգի խմբերից մեկում հրապարակել է իրեն պատկանող ՍՊ ընկերությանը վերաբերող առևտրային գաղտնիք կազմող տեղեկություններ, տեղեկացնում է Հատուկ քննչական ծառայությունը: Նյութերի նախապատրաստման ընթացքում տեղեկություններ են ձեռք բերվել այն մասին, որ համանման գործունեությամբ զբաղվող մեկ այլ ՍՊ ընկերության տնօրեն Սաթենիկ Հ.-ն, անձնական նկատառումներից ելնելով, […]

«Հայֆեստ» միջազգային 14-րդ թատերական փառատոնը մեկնարկում է

ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Հայ դերասանների միություն» հասարակական կազմակերպությունը` ս. թ. հոկտեմբերի 1-8-ը կանցկացնի «Հայֆեստ» միջազգային 14-րդ թատերական փառատոնը, որը կրում է «Իրականացրու երազանքդ «Հայֆեստի» հետ» խորագիրը: Փառատոնի հանդիսավոր բացումը տեղի կունենա ս. թ. հոկտեմբերի 1-ին, ժամը 19:00-ին, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում, Տաշքենդի «Իլխոմ» դրամատիկական թատրոնի «Յոթ լուսին» ներկայացումով: «Հայֆեստ» միջազգային թատերական փառատոնն այս տարի կհյուրընկալի 250 […]

19 ամյա Մեսրոպը դաժանաբար սպանվել է. ո՞վ է մարդասպանը /վիդեո/

19 ամյա Մեսրոպ Մաքոյանի սպանության մեջ մեղադրվելով Հրաչիկ Սահակյանը և նրա երեք նույն գործով մեղադրվող ընկերները դատապարտվեցին 12-ից 15 տարի ազատազրկաման: Հրաչիկի մայրը՝ Ռիմա Սահակյանը արդեն 11 տարի պայքարում է, որ ապացուցի որդու անմեղությունը: Մայրը հավատացած է, որ 19 ամյա Մեսրոպի սպանության հետ իր որդին կապ չունի. «Ակնհայտ անմեղ տղայիս տանից տարան ու արդեն 11 […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Դեկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՆոյեմբերիՀունվարի