28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Այսօրվա վարչապետը խոսքի մարդ է»

«Եթե կա նման երևույթ, բնականաբար, պատասխանն ինչպիսի՞ն պետք է լինի, եթե կա երևույթ, դիմեք, խնդիրը հարթենք: Նույն պատասխանը նաև ես եմ տվել, տարիներ առաջ, ամիսներ առաջ: Նման դեպքերում ասում ենք՝ զանգահարեք: Մինչև այսօր զանգ չենք ստացել: Հիմա վարչապետը նույն բանը պետք է ասի, ասում է՝ եթե կան խոչընդոտներ, զանգահարեք, խնդիրը հարթենք»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանն՝ արձագանքելով դիտարկմանը, թե ինչպես նախկին վարչապետ Հովիկ Աբրահամայանն, այնպես էլ ներկա վարչապետ Կարեն Կարապետյանն է հայտարարել, թե ներկրման դեպքում որևէ խոչընդոտի դեպքում կարող են զանգահարել իրենց:

Հարցին՝  եթե զանգեր չկան, նշանակո՞ւմ է խնդիրներ էլ չկան, Վահրամ Բաղդասարյանը նշեց, որ այդ դեպքում զանգեր էլ կլինեին: Դիտարկմանը, թե գուցե ոչ թե ներկրելու պահին են խոչընդոտում, այլ հարկային դաշտում են անհավասար պայմաններ ստեղծվում, Բաղդասարյանը կրկնեց, որ խոչըդոտի դեպքում պետք է զանգահարեն: «Թող զանգերը լինեն և դրանից հետո հետևություններ կարվեն: Եթե չհարթվի, կարող եք այդ հարցը նորից բարձրացնել, թե դուք խոստանում եք և չեք անում: Բայց համոզված եմ, որ այսօրվա վարչապետը խոսքի մարդ է, և Հովիկ Աբրահամյանի ժամանակ էլ եթե նման ահազանգեր եղել են, անմիջապես դրա հետևություններն արվել են»,- ասաց նա:

Դիտարկմանը, թե վարչապետն ասում է, որ շատ կարևոր է վերականգնել հասարակության հավատը իշխանությունների նկատմամբ, ստացվում է, որ նախորդ կառավարությունների օրոք այդ հավատը կորել է, Բաղդասարյանը պատասխանեց. «Դուք անընդհատ համեմատությունների դաշտ եք տանում, բայց ես էլ եմ ասել, որ ապագայի նկատմամբ անորոշություն կա, հանրության մոտ կա անորոշություն ապագայի նկատամամբ: Այսօր դպրոցն ավարտած երեխայի, համալսարանն ավարտած երեխայի համար անորոշ է, թե ինչով պետք է զբաղվի: Մեր խնդիրը պետք է լինի որոշակիություն ստեղծելը ՝ կարճաժամկետ, երկարաժամկետ: Այդ որոշակիությունը մտցնելը հավատի վերականգնումն է»,-ասաց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ