17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Թիմը կորոշի՝ ով պիտի լինի. Գալուստ Սահակյանը՝ վարչապետի հետագա պաշտոնավարումից (վիդեո)

«Ես կարծում եմ՝ ինքը և ընդդիմության, և իշխանության, և հասարակության աջակցության կարիքն ունի: Նրա ամբողջ ներկայացրած ծրագիրը բխում էր նրանից, որ ինքը որպես նախաձեռնող գնում է, մնացածները պիտի կարողանան օժանդակել: Որևէ երևույթ պետության մեջ մեկ անձով, 10 անձով չի լուծվում: Հասարակությունն էլ պիտի մասնակցի: Առաջիկայում մենք որոշակի արդյունքների ականատես կլինենք»,-այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը՝ խոսելով վարչապետ Կարեն Կարապետյանից ու Կառավարության ծրագրից:

Ինչ վերաբերում է վարչապետի հայտարարությանը, թե ներդրողներին պիտի աջակցություն լինի ամեն կերպ, ապա Գ. Սահակյանն ասաց, որ իրենք մշտապես հայտարարել են այդ մասին:

Հետաքրքրվեցինք նաև՝ արդյոք խորհրդարանական ընտրություններում մեծամասնություն ունենալուց հետո, ՀՀԿ-ը կրկին Կարեն Կարապետյանին կնշանակի վարչապետ, ինչին ԱԺ նախագահն արձագանքեց, թե երբ թիմը կհաղթանակի, կնստի, կորոշի, թե ով պիտի լինի:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ