28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Առանձին դեպքեր կլինեն. ԲՀԿ որոշ անդամներ կողմ էին Կարապետյանի ծրագրին (վիդեո)

«Խոսքը եղել է մեր պատգամավորներին մասին, այն պատգամավորների, ովքեր նաև մեր կուսակցությունից են, մեր խմբակցությունում մի քանի կուսակցություններ են ներկայացված»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու ԲՀԿ խմբակցության որոշ անդամներ կողմ քվեարկեցին Կառավարության ծրագրին: Հիշեցնենք, որ ԲՀԿ-ը հայտարարել էր, որ չի մասնակցելու քվեարկությանը, սակայն որոշ անդամներ կողմ են քվեարկել: Մասնավորապես` Կարեն Կարապետյանի կառավարության ծրագրին կողմ է քվեարկել Գագիկ Ծառուկյանի խնամի,  ԲՀԿ անդամ Մուրադ Գուլոյանը և ապակյա տարաների բիզնեսով զբաղվող Մելիք Մանուկյանը:

Նշենք, որ ԲՀԿ խմբակցության մեծ մասը, որոնք կուսակցականներ չեն արդեն, ևս կողմ են քվեարկել կառավարության ծրագրին:

Henaran.am-ի հիշեցմանը, որ վերանշյալ 2 անձինք, ովքեր ԲՀԿ անդամներ են, կողմ են քվեարկել, Միքայել Մելքումյանն արձագանքեց. «Առանձին դեպքեր կլինեն, լայն առումով ԲՀ կուսակցության անդամները կատարել են մեր որոշումը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ