Ձեռս մտցրեցի ջեբս, բացեցի դանակը. ինչպես է դանակահարվել 22-ամյա Լևոնին
«Պատանի լրագրողներ» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանը ոստիկանության բաժնում խոստովանել է, որ դանակահարել է 22-ամյա Լևոն Սահակյանին եւ մանրամասներ ներկայացնել։
«Արդեն վեճ էր, ձեռս մտցրեցի ջեբս, բացեցի դանակը հանեցի, չեմ հասկացա՝ ինչի եմ խփե»,- ոստիկանության պատրաստած տեսանյութում ասում է Վահան Ղազարյանը։
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 19-ի երեկոյան «Պատանի լրագրողների» դպրոցի տնօրեն Վահան Ղազարյանի եւ Լեւոն Սահակյանի միջեւ վիճաբանությունը սկսվել էր Լեւոնի նշանածի աշխատավարձը չվճարելու պատճառով: Լեւոնի նշանածը՝ Սեւան քաղաքի բնակչուհի Արեգնազը, աշխատելիս է եղել Վահան Ղազարյանի մոտ, որին դպրոցի տնօրինությունը աշխատավարձը չի վճարել: Այդ օրը Վահան Ղազարյանը 22-ամյա երիտասարդին զանգել եւ կանչել է դպրոց՝ նշանածի աշխատավարձը տալու համար, սակայն, նրանց միջեւ վիճաբանություն է սկսվել, որից հետո սրտի եւ թոքի վնասվածքներով Լեւոնը տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ երկու օր անց մահացել է:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, Վահան Ղազարյանը կալանավորված է:
Մանրամասները՝ տեսանյութում: