01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մարդուն իր պարտականությունները չկատարելու համար չեն զրկի իր միակ կացարանից և դարձնի անտուն

ԱԺ-ում քննարկման է ներկայացվել Կառավարության կողմից մշակված «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» և «Հրապարակային սակարկությունների մասին» ՀՀ օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու ՀՀ օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթեցմամբ: Հիմնական զեկուցող, Արդարադատության նախարարի առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը նշեց, որ փոփոխության հիմնական նպատակն է մարդուն իր պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու պատճառով չզրկել իր միակ կացարանից և չդարձնել անտուն:

«Ինչ պարտավորություն էլ որ նա խախտի, առնվազն վերջում հնարավորություն պետք է ունենա չմնալ փողոցներում, չպետք է անձը իր «մեղքերի» համար պատասախան տա բնակվելու իրավունքի հաշվին»,-ասաց փոխնախարարը: Միաժամանակ ըստ նրա՝ բացառություն է սահմանվում այն դեպքում, երբ միակ բնակարանը անձն ի ապահովումն իր պարտավարությունների գրավադրել է: «Այսինքն՝ անձը կամավոր է պարտավորվել իր պարտավորությունների համար ռիսկի տակ դնել իր բնակվելու իրավունքը: Բացառություն է նաև, եթե անձն ունի պարտավարություն՝ վճարելու ալիմենտ, կամ հատուցելու կյանքին կամ առողջությանը կամ հացավորության պատճառած վնասը»,-ասաց նա: Փոխնախարարը ասաց, թե ԴԱՀԿ օրենքում նախատեսված է գույքի ցանկ, որի դեպքում չեն կարող բռնագանձել, որոնք են օրինակ՝ հաշմանդամների համար նախատեսված հատուկ փոխադրամիջոցները կամ պարտապանի մասնագիտական պարապմունքների համար անհրաժեշտ առարկաները, ինչպես օրինակ երաժիշտի դեպքում՝ ջութակ, դաշնամուր:

Ըստ Հովհաննիսյանի՝ այդ ցանկը ևս մեկով մտադիր են ավելացնել: «Միակ բնակարանը և դրան կից հողամասը, որը պարտապանի մշտական բնակության միակ վայրն է, որի գնահատված արժեքի 75%ը հավասար կամ ցածր է ՀՀ կառավարության միակ բնակարանի իրացման համար նվազագույն գումարին, չպետք է բռնագանձման ենթարկա դաձնել»,-ասաց նա: Իսկ թե ինչու են ասում 75%, պատասխանեց, թե  ԴԱՀԿ օրենքով երբ դրվում է աճուրդի, նախնական մեկնարկային գին է սահմանվում 75%-ը: Ի դեպ, փոխնախարարը նաև նշեց, որ աճուրդի հարցերը կարգավորելու համար ներկայցվել են հրապարակային հարկադիր աճուրդի կարգավորումները:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ