28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Կապրենք, կտեսնենք. վարչապետը կվերացնի՞ մենաշնորհը (վիդեո)

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանը չի ցանկանում այս պահին կասկածի տակ դնել ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հայտարարությունը, որ մենաշնորհներին վերջ է տալու, թեկուզև նշում է, որ չի եղել մի կառավարություն, որ չհայտարարի, թե չի պայքարելւ ստվերի ու մենաշնորհների դեմ: «Ես ուզում եմ հավատալ, որ այս կառավարությունը կփորձի այդ խնդիրը լուծել, նախ առաջինը՝ մենք պարտադրված ենք, որպես երկիր, որ այդ խնդիրը լուծենք, բայց եթե դա չլուծվի, 1-2 շաբաթվա ընթացքում մենք ականատես կլինենք, որ այդտեղ որևիցե քայլ չի արվում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:
Պատգամավորը նշեց, թե չի կարծում, որ ՀՀ-ում տնտեսվարողներ չկան, որոնք չեն ցանկանում բենզինի, շաքարավազի կամ այլ շահութաբեր ճյուղերի ներկրմամբ զբաղվել:

Խաչատուր Քոքոբելյանը նաև նշեց, որ ինքն առաջարկել է, որպեսզի ԱԺ տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովը հանրային լսումներ կազմակերպի գերիշխող դիրք ունեցող կազմակերպությունների և ընդհանրապես մոնոպոլ վիճակի հարցով: Ըստ նրա՝ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեն, ըստ էության, չի գործում:

«Այդ հանձնաժողովը պարտավոր է մրցակցային և գերիշխող դիրք ունեցող կազմակերպություններով զբաղվի, ավելի շատ նմանվում է գների հիմնավորման և այդ ստատիկ ոչ բարենպաստ վիճակի պահպանման  հանձնաժողով, ոչ թե հակամենաշնորհային մրցակցության հանձնաժողով»,-նկատեց պատգամավորը:

Առավել մանրամասն՝ տեսանյութում:

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ