«Մենք չենք էլ ամաչում, որ Հանրապետական ենք, սաղից լավ ենք զգում մեզ»
ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Առաքել Մովսիսյանը կարծում է, որ բոլորը, այդ թվում և լրագրողները պետք է աջակից լինեն վարչապետ Կարեն Կարապետյանին, թև ու թիկունք լինեն: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց նա: «Հանրապետության նախագահը բոլոր լիազորություններն, ամբողջը տվել է վարչապետին, և խորհրդի նիստի ժամանակ մենք զգացինք, որ վարչապետին մեծ պադերժկա է հանրապետության նախագահը, որ ամեն ինչ լավ ավարտ ունենա: Էսօր մենք ոնց որ սա սարքել ենք ծաղրածու, չենք ուզում ոչ մի բանով օգնենք, մենակ քննադատում ենք։ Ես գտնում եմ՝ դա շատ սխալ է»,-հավելեց նա:
Ինչ վերաբերում է նրան, որ ՀՀԿ-ը վարկաբեկված է, ապա ՀՀԿ-ական պատգամավորը համաձայն չէ, ավելին մյուս քաղաքական ուժերին է վարկաբեկված համարում.
«Դուք անընդհատ շեշտում եք, որ Հանրապետական ա չիմանան․․․ Թաքուն բան չկա ստեղ, մենք չենք էլ ամաչում, որ Հանրապետական ենք, սաղից լավ ենք զգում մեզ, քանի որ մեր կուսակցության թասիբն ավելի հզոր ա»,-շեշտեց նա։