Անհետ կորած զինվորի մոր գործով եւս մեկ նախնական դատական նիստ կհրավիրվի. ՀՔԱՎ
ՀՀ Վարչական դատարանում հոկտեմբերի 14-ին, շարունակվել է Սվետլանա Սարգսյանն ընդդեմ ՀՀ Զինվորական կոմիսարիատի եւ ՀՀ Պաշտպանության նախարարության գործի քննությունը: Հիշեցնենք, որ սույն գործով նախորդ նախնական դատական նիստը դատարանի որոշմամբ հետաձգվեց գործով պատասխանող ՀՀ Զինվորական կոմիսարիատից ապացույց պահանջելու հիմքով: Այս առնչությամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «2016 թ. նոյեմբերի 14-ի նախնական […]





































