15 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

Սերժ Սարգսյանը պատրաստ է հանդիպել Ալիեւին, եթե դա օգուտ կբերի

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը РИА Новости-ի հետ զրույցում հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, եթե դա օգուտ բերի:

«Մենք երբեք որեւէ հանդիպումից չենք հրաժարվել։ Անկախ նրանից՝ դա նախագահի մակարդակով հանդիպում է, արտաքին գործերի նախարարի, թե աշխատանքային։ Սակայն մենք միշտ կողմնակից ենք նրան, որ այդ հանդիպումներն առաջընթացներ գրանցեն: Եթե չկա առաջընթաց, եթե մենք հանդիպում ենք, իսկ այնուհետ չեն կատարվում պայմանավորվածությունները, ո՞րն է այդ հանդիպումների օգուտը»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում:

Սերժ Սարգսյանը նշել է, որ հայկական կողմը ցանկանում է և պատրաստ է «թեկուզ վաղը, թեկուզ այսօր երեկոյան ստորագրել հրադադարի խախտումների հետաքննության մեխանիզմի ստեղծման մասին համաձայնագիրը»:

Նա նշել է նաեւ, որ  ԼՂ հակամարտության կարգավորումը պետք է միայն փոխզիջումների հիման վրա լինի։

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ