1000-ական դրամներ գանձելու նախագիծը ընդունվեց. ովքեր էին դեմ
Զոհված զինծառայողների կամ հաշմանդամ զինծառայողների ընտանիքներին քաղաքացիների աշխատավարձերից 1000 դրամ պարտադիր կարգով փոխանցելու մասին օրինագիծն ԱԺ-ն ընդունեց առաջին ընթեցմամբ՝ 102 կողմ, 3 դեմ և 0 ձեռնպահ քվեարկությամբ: Մինչ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին», «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» և «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը քվեարկությունը ԱԺ ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանը վարման կարգով ձայն խնդրեց և նշեց, թե չի մասնակցի քվեարկությանը:
Ըստ նրա՝ զոհված և վիրավորված զինծառայողների խնդիրը պետք է լուծել, բայց ոչ նման կերպ: «Ափսոսս գալիս է, որ նման ձևով օրինագիծ է ներկայացվում, ինչը երկու կետով հակասահմանադրական է: Վերջապես, եկեք կուլտուրա ունենանք, բանի տեղ դնենք մարդկանց: Ցավում եմ, որ կուլտուրա չկա մեծամասնության մոտ, չեմ մասնացելու քվերակությանը»,-ասաց նա:
Նշենք, որ դեմ քվեարկողները ՀԱԿ խմբակցության ղեկավար ու քարտուղար Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանն էին և «Ժառանգությունից» Զարուհի Փոստանջյանը:
Հիշեցնենք, որ «Զոհված կամ հաշմանդամ դարձած զինծառայողների ընտանիքներին հատուցում տալու» օրենսդրական փաթեթով առաջարկվում է յուրաքանչյուր աշխատող քաղաքացուց ամեն ամիս 1000-ական դրամ գանձել և ուղղել բանակին: