14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

ԵԽ-ում քվեարկության կդրվի Թուրքիայի եվրաինտեգրման կասեցման հարցը

Եվրախորհրդարանում (ԵԽ)  կքննարկվի Թուրքիա- Եվրամիություն բանակցությունների առկախման վերաբերյալ նախագիծը: Այս մասին տեղեկացնում է թուրքական ընդդիմադիր «Odatv.com» լրատվական կայքը:

ԵԽ-ի լիբերալ պատգամավորների նախաձեռնությամբ մշակված առաջարկը քվեարկության կդրվի առաջիկա շաբաթվա ընթացքում: Եվրախորհրդարանի «Սոցիալ- դեմոկրատական» խմբակցության փոխնախագահ Կնուտ Ֆլեքենշտայնի կարծիքով՝ նախագիծը կհաստատվի:

Սակայն, գերմանական մամուլում տեղ գտած մեկնաբանությունների համաձայն՝ անգամ հաստատվելու դեպքում նախագիծը իրավական պարտադիր ուժ չի ունենա, այլ կկրի միայն խորհրդանշական բնույթ:

Հիշեցնենք, որ Թուրքիայի եվրաինտեգրման գործընթացի կասեցման մասին առաջարկները պայմանավորված են վերջին շրջանում Թուրքիայում ծայր առած համատարած օրինախախտումների, ձերբակալությունների և բանտարկությունների ալիքով:

Թուրքիայի ներքին քաղաքական  զարգացումներին խստագույնս արձագանքել էր նաև Եվրահանձնաժողովը՝ Թուրքիայի մասին իր ամենամյա զեկույցում ամենախիստ արտահայտություններով դատապարտելով խոսքի և մտքի ազատության խախտման, օրինական պետության չափանիշների անտեսման հազարավոր դեպքերը:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ