27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սերժ Սարգսյանը՝ հայ-թուրքական սահմանի բացումից

ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ռուսաստանն այսօր» («Россия сегодня») լրատվական գործակալության գլխավոր տնօրեն Դմիտրի Կիսելյովին տված հարցազրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին եւ սահմանի բացմանը։

Նա նշել է, որ հայ–թուրքական սահմանի բացումը կարող է տեղի ունենալ միայն Երեւանի եւ Անկարայի փոխադարձ ցանկությամբ՝ առանց նախապայմանների, գրում է РИА Новости-ն։

«Ես միշտ, գուցե դա արդեն ոչ պոպուլյար օրինակ է, ասում եմ, որ ցանկացած հարսանիք և ընտանիքի ստեղծում պահանջում է երկուսի համաձայնությունը: Այստեղ չի կարելի ասել, որ հարցը 50 տոկոսով լուծված է, դա այդ դեպքը չէ: Այդ առումով մեզանից ոչինչ կախված չէ»,- ասել է նա։

Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանն իր կողմից վաղուց պատրաստ է ձեռնարկել հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլեր:

«Մինչեւ 2009 թվականը անգամ մեր որոշ բարեկամ երկրներ ասում էին, որ մենք ցեղասպանության բարդույթ ունենք, որ մենք ուղղակի չենք ուզում թուրքերի հետ որեւէ հարաբերություն ունենալ, մինչեւ նրանք չճանաչեն Ցեղասպանությունը։ Բայց մենք գնացինք դրան։ Դուք հասկանում եք այն ժամանակվա իմ վիճակը, երբ ես շրջեցի գրեթե ամբողջ աշխարհով, հանդիպեցի հայկական սփյուռքի ներկայացուցիչների հետ։ Իսկ Փարիզում, Նյու Յորքում, Լոս Անջելեսում, Բեյրութում Հայաստանի նախագահի դեմ ցույցի էին դուրս եկել այդ երկրների հազարավոր հայ քաղաքացիներ եւ պահանջում էին չստորագրել այդ արձանագրությունները։ Ես աշխատում էի, համոզում էի, խնդրում էի»,– ասել է Սարգսյանը։

«Արդյունքը՝  ստորագրեցինք, բայց նրանք իրենց պարտավորությունները չեն կատարում: Էլ ի՞նչ անել: Ասել. այո, եկեք անվտանգության գոտին տանք Ադրբեջանին, իսկ Թուրքիան կբացի սահմանները: Եվ հետո՞: Երեք ամսից, մեկ տարուց, մեկուկես տարուց մի կոնֆլիկտ կլինի, կրկին կփակի: Դա մեզանից չէ կախված»,- ասել է Հայաստանի նախագահը:

Սերժ Սարգսյանը նշել է, որ ցանկանում է սահմանի բացումը։

«Ցանկանում եմ, որպեսզի թուրքական երիտասարդությունը հասկանա, որ ինքը մեղավոր չէ, որ Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանություն է իրականացվել: Որովհետև իրականում ո՞րն է այսօրվա թուրք երիտասարդության մեղքը: Հասկանո՞ւմ եք»,- ասել է նա։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ