17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Գրիգորիչը նկատողություն արեց Կառավարությանը. «Էսպիսի բա՞ն, զարմանալի պատմություն է»

Խորհրդարանում քննարկման դրվեց 2017 թվականի պետական բյուջեի նախագիծը: ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նախքան հարցի քննարկումն սկսելը նկատեց. «Առաջին անգամ եմ ես այս տարիների ընթացքում տեսնում, որ բյուջե ենք քննարկում, և Կառավարությունն այստեղ չի: Էսպիսի բա՞ն, զարմանալի պատմություն է»: Պատգամավորները տեղից հորդորեցին հետաձգել բյուջեի քննարկումը:

«Պարոն Սահակյանը գիտի՝ ինչն է հեռաձգում, երբ է հետաձգում և ինչի համար է հետաձգում»,-արձագանքեց ԱԺ նախագահը և հիմնական զեկուցողին՝ Ֆինանսների նախարար Վարդան Արամյանին, հրավիրեց ամբիոնի մոտ: Ի դեպ, միայն Ֆինանսների նախարարն էր ժամանակին եկել օրենսդիր մարմին: Վերջինս էլ պարզաբանում տվեց, թե ինչու Կառավարության անդամները Ազգային ժողովում չեն:

«Նախապես ներողություն եմ խնդրում, իմ գործընկերները ճանապարհին են, տեխնիկական խնդիրներ են: Դա մի ընդունեք որպես անհարգալից վերաբերմունք, իմ գործընկերները անպայման կլինեն այստեղ»:

Նկատենք, որ վարչապետ Կարեն Կարապետյանը աշխատանքային այցով գտնվում է ՌԴ-ում, նրա հետ է նաև փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը: ԱԺ նախագահի դիտողությունից հետո Կառավարության մի քանի այլ անդամներ էլ ժամանեցին այստեղ:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ