27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Ուրիշ «կռուտիտներ» մտածի. Ս. Ալեքսանյան

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության անդամ Սամվել Ալեքսանյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում նետեց, թե բանակի համար ամեն ինչ արել է ու այդպես էլ շարունակելու է:

ՀՀ պաշտպանության ժամանակ վիրավորված կամ զոհված զինվորների ընտանիքների աջակացության համար գանձնող 1000-ական դրամների նախագծի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո նա նկատեց. «Մեր երեխաներն են, սահմանին կանգնած են, որ մենք հանգիստ քնում ենք, բա խի՞ պիտի չանենք որ»:

Ինչ վերաբերում է քննադատություններին, թե գեներալիտետը թալանել է ու թալանում է հայոց բանակը, ապա պատգամավորն ասաց. «Ինձ տենց հարցեր մի՛ տվեք, ես չգիտեմ՝ թալանել են, չեն թալանել: Ինձ խի՞ եք տենց հարց տալիս, ես ի՞նչ կապ ունեմ: Ես էդ գործերի մեջ չկամ, ինձ հարցնում եք՝ բանակին օգնելո՞ւ եք, ասում եմ՝ օգնել եմ ու օգնելու եմ, մնացած ուրիշ հարցեր մի՛ տվեք»: Դիտարկմանը՝ իր անունն էլ է կապվում մենաշնորհի և բազմաթիվ անօրինականությունների հետ, ասաց. «Վերջացրո՛ւ արդեն, թեման փոխիր, ուրիշ «կռուտիտներ» մտածի»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ