Ավարտական քննությունների նոր կարգն ընդլայնում է աշակերտների ընտրության ազատությունը
ՀՀ կրթության և գիտության նախարարությունում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ հանրակրթության վարչության պետ Նարինե Հովհաննիսյանը ներկայացրել է «2016-2017 ուսումնական տարվա գիտելիքների ստուգման, պետական ավարտական քննությունների կազմակերպման, անցկացման աշխատակարգը և ժամանակացույցը», որը հաստատվել է ընթացիկ տարվա նոյեմբերի 17-ին՝ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանի հրամանով: Ներկայացնելով ավարտական քննությունների կազմակերպման նոր աշխատակարգը, Նարինե Հովհաննսիյանը նշել է, որ հիմնական փոփոխությունը վերաբերում […]





































