18 Մայիսի, Saturday, 2024
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հայկական արտադրանքը մրցունակ չէ ռուսականի հետ հայկական շուկայում. Ժողովուրդ

Հայաստանում այս տարվա հունվար– հուլիս ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, յոգուրտի արտադրության ծավալները 5 տոկոսով նվազել են։ Իսկ մայոնեզի արտադրության ծավալները նույն ժամանակահատվածում նվազել են 52.5 տոկոսով։ Ստացվում է, որ այս տարվա 7 ամիսների ընթացքում արտադրվել է 310 տոննա յոգուրտ` նախորդ տարվա 327 տոննայի փոխարեն։ Իսկ մայոնեզ այս տարվա հունվար-հուլիսին արտադրվել է 47 տոննա` […]

Արցախում հակառակորդի արձակած կրակոցից զինծառայող է զոհվել

Սեպտեմբերի 2-ի լույս 3-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է 30 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 600 կրակոց, տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: Հակառակորդի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում, սեպտեմբերի  2-ին` ժամը 23:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված […]

Ոմանք բարգավաճում են. Հրապարակ

Հովիկ Աբրահամյանի շրջապատում ոմանք բարգավաճում են, ոմանք՝ արտագաղթում։ Մեր տեղեկություններով, նրա վարորդը՝ Գրիգոր Գեւորգյանը (Գոքոր), ամիսներ առաջ աղջկան հարազատ Մրգավետ գյուղի մանկապարտեզի վարիչ է նշանակել տվել։ Նուշիկ Գեւորգյանի՝ տնօրեն նշանակվելուց առաջ հայրիկը կապիտալ վերանորոգել է մանկապարտեզը։ Հիշեցնենք, որ նրան է պատկանում «Հրաշք այգի» անունով ռեստորանը, որտեղ երբեմն լինում է նաեւ Հովիկ Աբրահամյանը։ Իսկ մոտ 1 […]

Պատրա՞ստ է Վարդան Օսկանյանի կուսակցությունը

Վանաձորում, ինչպես նաև Գյումրիում ու մի քանի այլ վայրերում տեղական ինքնակավարման ընտրություններին «Համախմբում» կուսակցությունը հանդես է գալիս առանձին ցուցակով: Որոշ քաղաքագետների պնդմամբ` ընդդիմությունը պետք է միավորվեր ու հատկապես հանրապետության 2-րդ ու 3-րդ քաղաքներում միասնական ցուցակով մասնակցեր ընտրություններին: Henaran.am-ի հետ զրույցում «Համախմբում» կուսակցության անդամ Կարեն Անդրեասյանը նկատեց, որ առանձին մասնակցելն ինքնանպատակ չէ. «Դա պետք է լինի […]

Իշխանության-ընդդիմություն բանակցությունների 2-րդ փուլը ԸՕ շուրջ թեժ է անցնում․ Հայկական ժամանակ

Իշխանության-ընդդիմություն բանակցությունների 2-րդ փուլը Ընտրական օրենսգրքի շուրջ, մեր տեղեկություններով, թեժ է անցնում։ Իշխանությունը չի համաձայնում ընտրողների ստորագրված ցուցակների հրապարակումից հետո ինչ-որ եղանակով ստուգել դրանք։ Ընդդիմությունն առաջարկում է այդ ցուցակներից վիճակահանության կարգով ընտրել 100 անուն եւ ստուգել, թե արդյոք այդ անձինք իսկապես մասնակցե՞լ են ընտրություններին։ Իշխանությունները համաձայն չեն ստուգման այս եղանակի հետ եւ հակադարձում են՝ գնացեք […]

Կոչ են անում պաշտոնապես ճանաչել Արցախի անկախությունը

ԱՄՆ Կոնգրեսում Հայկական հարցերով հանձնախմբի  համանախագահներ Ֆրենկ Փալոուն Կրտսերը(դեմոկրատ, Նյու Ջերսի), Ռոբերտ Դոլդը (հանրապետական, Իլինոյս), Ջեքի Սփայերը (դեմոկրատ, Կալիֆորնիա) և ԴեյվիդՎալադաոն (հանրապետական, Կալիֆորնիա), հանձնախմբի փոխ-համանախագահներ Ադամ Շիֆը (դեմոկրատ, Կալիֆոռնիա) ուԴավիթ Թրոթը (հանրապետական, Միչիգան) շնորհավորել են նախագահ Բակո Սահակյանին և Արցախի ժողովրդին անկախությանտարելիցի առթիվ, հաղորդում է Ամերիկայի հայկական համագումարը (Համագումար): «Կոնգրեսում հայկական հարցերով հանձնախմբի անունից հղում […]

Լինենք լավատես ու իրատես

«Արցախյան պատերազմի մասնակից կանայք» ՀԿ-ի նախագահ, գնդապետ Աիդա Սերոբյանը հպարտ է, որ այսօր մենք ունենք անկախ Արցախ և հզոր բանակ: «Անկախության շեմին ոտք դրեցինք, երբ երկրի մի մասը տարերային աղետից քանդված էր, պատերազմի շեմին էինք կանգնած, բայց ազգովի Ազատության հրապարակում կանգնեցինք գիշեր, ցերեկ ու ”այո” ասացինք։ Հայ ազգը 4 անգամ վերականգնել է իր անկախությունը, 4-րդ անգամ […]

Դանիա – Հայաստան հանդիպումը կկայանա սեպտեմբերի 4-ին

Սեպտեմբերի 4-ին Կոպենհագենի «Պարկեն» ստադիոնում կկայանա աշխարհի 2018 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Դանիա – Հայաստան հանդիպումը: Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ-ի պաշտոնական կայքը, խաղը կսպասարկի Ավստրիայի մրցավարական անձնակազմը՝ Հարալդ Լեհների գլխավորությամբ: Օգնականներն են Անդրեաս Հայդենրայխը և Մաքսիմիլիան Կոլբիչը: 4-րդ պաշտոնյայի պարտականությունները կկատարի Մարկուս Համեթերը:

8-ամյա տղան վրաերթի է ենթարկվել

Սեպտեմբերի 1-ին՝ ժամը 12-ի սահմաններում, «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Սյունիքի մարզի Բաղաբերդ թաղամասում վրաերթի է ենթարկել 8-ամյա տղայի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Ինչպես տեղեկացնում են Ոստիկանության լրատվության վարչությունից, կատարվում է քննություն:

«Մենք սասնա ծուռ ենք» կարգախոսով երթը Երևանի փողոցներով

Մոտ մեկ ժամ առաջ Ազատության հրապարակից «Մենք սասնա ծուռ ենք» կարգախոսով երթը սկսվեց` ի պաշտպանություն «Սասնա Ծռերի» և նրանց քաղաքական պահանջների: Նշենք, որ երթի նախաձեռնողը «Սասնա Ծռեր» շարժման քաղաքական խորհուրդն է: Երթի մասնակիցները հայտարարեցին, որ այսօրվա երթը  նվիրված է «Սասնա Ծռերի»-ին, պայքարին և բոլոր քաղբանտարկյալներին: Մասնակիցները երթով կշարժվեն  Կորյուն, Նալբանդյան փողոցներով, այնուհետև Հանրապետության հրապարակ և կվերադառնան Ազատության […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի