27 Օգոստոսի, Հինգշաբթի, 2026
KFC

Սեղմ ժամկետում ավարտեք այգեթաղը. Գյուղնախարարությունը հայտնում է

Գյուղնախարարությունը հորդորում է սեղմ ժամկետում ավարտել այգեթաղը: Արարատյան հարթավայրում եւ նախալեռնային գոտում խաղողի վազերը ցրտահարությունից պաշտպանելու նպատակով տասնամյակներ շարունակ  կատարվել է այգեթաղ:

Ըստ «Հայպետհիդրոմետ» ՊՈԱԿ-ի`  ձմռան առանձին օրերի ընթացքում կարող են դիտվել խիստ սառնամանիքներ։

«Հիշեցնում ենք, որ խաղողի վազի լավ հասունացած ու փայտացած մատերը կարող են դիմանալ մինչեւ -16 աստիճան ցրտին, իսկ դրանից ավելի ցածր ջերմաստիճանների  դեպքում կորուստներն արդեն անխուսափելի են։

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը  հորդորում է խաղողագործներին, օգվելով ներկայիս եղանակային պայմաններից, սեղմ ժամկետում ավարտել այգեթաղի աշխատանքները, որպեսզի կայուն երաշխիքներ ստեղծվեն հաջորդ տարվա բերքի ստացման համար»,-ասված է գյուղնախարարության տարածած հաղորդագրությունում:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ