04 Մարտի, Երեքշաբթի, 2025
KFC

Մանկապարտեզի դաստիարակչուհին երեխայի վրա եռման ճաշ է լցրել /վիդեո/

Չելյաբինսկի մանկապարտեզում սկանդալային միջադեպ է տեղի ունեցել։ Դաստիարակչուհին տաք ճաշը լցրել է 5 տարեկան երեխայի վրա։ Փոքրիկը լուրջ այրվածքներ է ստացել, մի քանի օր անցկացրել է վերակենդանացման բաժանմունքում։

Այժմ երեխան տանն է, սակայն տղայի ծնողները պատրաստվում են դիմել դատարան։ Փոքրիկի ամեն մի շարժումը նրան ցավ է պատճառում։

«Որդիս ծանր վիճակում էր, անընդհատ լաց էր լինում։ Նա 11 տոկոսանոց այրվածքներ է ստացել, ինչը 5 տարեկան երեխայի համար ծանր է»,- ասում է տղայի մայրը՝ Քրիստինան։

Մանկապարտեզի անձնակազմը ներողություն է խնդրել երեխայի ծնողներից, սակայն Քրիստինան գտնում է, որ ներողությունը բավարար չէ, նա պատրաստվում է դիմել դատարան։

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ