27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Աբսուրդի ժանրից են. Լ. Զուրաբյանն ապշած է

«Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորած տարիները պատմության մեջ առաջինն էին, որ ոչ թե հողեր էին հանձնում, այլ գրավում էին: Մենք տեսել ենք իրենց վարած բանակցությունները և տեսել ենք, թե որքան փխրուն են այսօր դրանք դարձել, ու Հայաստանն ավելի վատ դիրքերում է հայտնվել: Ես չգիտեմ, թե հիմա մենք ինչի համար ենք պայքար տանում, բայց, համենայն դեպս, Հայաստանի ու Արցախի դիրքորոշումները շատ ավելի թույլ են, քան Լևոն Տեր-Պետրոսյանի օրոք»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն` ի պատասխան հարցին, թե ինչքանով է հիմնավոր ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի արած հայտարարությունը, թե առաջին նախագահի ժամանակ ցանկանում էին արցախյան հողերը տալ Ադրբեջանին:

Պատգամավորի խոսքով` այսօր թելադրողն արդեն Ադրբեջանն է, և անգամ կարգավորման պլանի փոփոխության հետևանքով ոչ հօգուտ հայկական կողմերի, միևնույնն է ձեռք չի բերվում Ադրբեջանի համաձայնությունը, ինչն էլ այսօրվա իրականությունն է: Նրա ներկայացմամբ` հողեր հանձնելու մասին հնչող գնահատականներն աբսուրդի ժանրից են: ՀԱԿ խմբակցության ղեկավարը անդրադաձավ նաև ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի այն դիտարկմանը, թե «Տեր-Պետրոսյանը եղել է մեր ազգային ամբողջ ըմբռնումների ընթացքում»:

«Նախ ապշած եմ, որովհետև պարզվում է, որ Գալուստ Սահակյանի խոսքը հնարավոր չէ հասկանալ ու ըմբռնել, որովհետև նա մի ֆրազ ասաց, որը ես չեմ կարողանում ընկալել: Ես սովոր եմ հակառակորդին հարգել և փորձում եմ ամեն կերպ ռասշիֆրովկա անել ու հասկանալ այդ ֆրազը, բայց չի ստացվում: Համենայն դեպս ես հասկանում եմ, որ ինքը՝ Գալուստ Սահակյանը, մեր ազգային ըմբռնումների մեջ չկա, որովհետև նրա ասածները ըմբռնել ընդդհանրապես շատ դժվար է»,- ասաց նա՝ հավելելով, որ դժվարանում է ասել, թե ԱԺ նախագահի որ ասածը պետք է լուրջ ընկալել, որը՝ ոչ:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ