23 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Մերկելը դեմ է ԵՄ-Թուրքիա բանակցություններում նոր թեմատիկ ուղղությունների բացմանը

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ իրենք դեմ են Եվրամիություն-Թուրքիա բանակցային գործընթացում նոր թեմատիկ ուղղությունների բացմանը: Թուրքական «karar» լրատվամիջոցը, հղում անելով գերմանական «Bild» թերթին, նշում է, որ այդ մասին Մերկելը հայտարարել է «Քրիստոնյա-դեմոկրատների միություն» կուսակցության ժողովի ժամանակ: Նա պահանջել էմ որ նշյալ տեղեկությունը փոխանցվի կուսակցության այն ընտրազանգվածին, որին հետաքրքիր է, թե ինչպիսին է «Քրիստոնյա-դեմոկրատների […]

Իսրայելի պաշտպանության նախարարը ԵՄ-ին կոչ է ավելի կոշտ վարվել Թուրքիայի հետ

Անցած շաբաթ Իսրայելի պաշտպանության նախարար Ավիգդոր Լիբերմանը եվրոպական երկրների ռազմական գերատեսչությունների ղեկավարների և արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ Եվրամիությանը կոչ է արել ավելի կոշտացնել Թուրքիայի նկատմամբ տարվող քաղաքականությունը: Ըստ թուրքական «Sabah» պարբերականի` այդ մասին հայտնել են եվրոպացի դիվանագետները`  իսրայելական  «Haaretz»-ի հետ զրույցում: Նրանք չեն ցանկացել, որպեսզի իրենց անունները հրապարակվեն: Ըստ վերջիններիս` Լիբերմանը, խոսելով Թուրքիայում հուլիսի 15-ի […]

«Ղարաբաղի անկլավային կարգավիճակի մասին խոսք անգամ լինել չի կարող»

Ադրբեջանին տարածքի վերադարձի մասին հարցը կարող է առարկայական լինել միայն Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի որոշման պարագայում՝ «Ազատության» հարցմանն ի պատասխան նշել է Հայաստանի նախագահի մամուլի քարտուղար Վլադիմիր Հակոբյանը: Ռուսաստանյան “Россия сегодня” լրատվական գործակալությանը մոտ երկու շաբաթ առաջ տված հարցազրույցում նախագահ Սերժ Սարգսյանը նշել էր՝  հինգ տարի առաջ Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը պատրաստ են եղել Ադրբեջանին զիջել […]

Ողբերգական վթար Գեղարքունիքում. բժիշկ Զաքարյանը տեղում մահացել է

Նոյեմբերի 29-ին, ժամը 20-ի սահմաններում, Մարտունի-Վարդենիս ճանապարհի 13-րդ կմ-ին իրար են բախվել «ՎԱԶ-2109» եւ «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենաներ: Ոստիկանության մամուլի ծառայությունից  հայտնում են, որ «ՎԱԶ-2107»-ի ուղեւորը՝ 66-ամյա Կոմիտաս Զաքարյանը, տեղում մահացել է, իսկ վարորդները եւ «ՎԱԶ-2107»-ի 2 ուղեւորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: Նշենք, որ Կոմիտաս Զաքարյանը Վարդենիսի բժշկական կենտրոնի բժիշկներից էր:

Խոշոր հրդեհ «Դիլիջան» ազգային պարկում. հրդեհաշիջմանը միացել է բանակը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ նոյեմբերի 30-ին, ժամը 12.17-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի «Դիլիջան» ազգային արգելոցում: Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, ազատ հերթափոխից 8 հրշեջ-փրկարար, անտառտնտեսության 12 աշխատակից և 40 զինծառայող: Հրդեհը մեկուսացվել է ժամը 14.40-ին: Այրվել է 15 հա տարածք (20 նորատունկ ծառ և 100 կոճղ):

Նախագահը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Գիորգի Կվիրիկաշվիլուն՝ Վրաստանի վարչապետի պաշտոնում վերանշանակվելու կապակցությամբ: ՀՀ Նախագահը հույս է հայտնել, որ առկա փոխգործակցության ներուժն ու գործընկերությունը խորացնելու երկու բարեկամ երկրների հաստատակամությունը կնպաստի հետագայում ևս շարունակաբար զարգացնելու և նոր խթան հաղորդելու հայ և վրացի ժողովուրդների միջև ձևավորված եղբայրական հարաբերություններին ու փոխշահավետ համագործակցությանը:

Ֆուտբոլային հանդիպումներ. օրվա խաղերի անոնս

Ֆուտբոլային Եվրոպայում նոյեմբերի 30-ին կկայանան ազգային առաջնությունների ու գավաթի խաղարկությունների հերթական հանդիպումները: «Մանչեսթեր Յունայթեդն» Անգլիական լիգայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչում կընդունի լոնդոնյան «Վեստ Հեմին», որի հետ օրեր առաջ տանը ոչ ոքի (1:1) էր խաղացել Պրեմյեր լիգայում: Իսպանիայի Գավաթի 1/16 եզրափակիչի առաջին խաղում «Բարսելոնան» կհյուրընկալվի «Հերկուլեսին», իսկ Մադրիդի «Ռեալը» կընդունի «Լեոնեսային», որին առաջին խաղում հաղթել է 7:1 […]

«Ժառանգությունը» չի քննարկել Րաֆֆի Հովհաննիսյանին ցուցակից հանելու հարցը

«Լրիվ ապատեղեկատվություն է, որովհետև մենք որևէ նմանատիպ հարց նույնիսկ ոչ թե վարչությունում, այլ գոնե 4 հոգով իրար հետ չենք քննարկել, որ ասեմ ենթադրությունների տեղիք լինի»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանն` անդրադառնալով հրապարակումներին, թե իսկապես կուսակցությունում քննարկվել, ու որոշում է կայացվել, որ խորհրդարանական ընտրություններին առանձին մասնակցության դեպքում ցուցակը կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը չգլխավորի, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի