27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

ՀՀԿ-ն ունի Ծառուկյանի կարիքը

«Պարոն Ծառուկյանը քաղաքականությունից հեռացել է Սերժ Սարգսյանի պահանջով, ու նրա ցանկությամբ էլ կարելի է ենթադրել, որ նա կվերադառնա, ամեն դեպքում թե ինչ կլինի, ինչ չի լինի, առաջիկա օրերը ցույց կտան, իսկ այս ամենը ստեղծված է քաղաքական դաշտում խառնաշփոթ ստեղծելու համար»,-Henaran.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Քաղաքական եւ միջազգային հետազոտությունների հայկական կենտրոնի փորձագետ Ռուբեն Մեհրաբյանը պատասխանելով հարցին, թե ինչ կարելի է ակնկալել ԲՀԿ-ի քաղխորհրդի նիստից, որ կայանալու է վաղը: Հիշեցնենք, որ սպասվում է, որ նիստի ժամանակ քննարկվելու է ԲՀԿ նախկին լիդեր Գագիկ Ծառուկյանի` քաղաքականություն վերադառնալու հարցը, և հնարավոր է, որ ԲՀԿ-ականները հորդորեն, կոչով դիմեն նրան, որպեսզի վերադառնա:

Ըստ Ռ. Մեհրաբյանի` այս ամենն ուղղակի քաղաքական դաշտում եղած խառնաշփոթն ավելի լայնացնելու համար է. «Քանի որ «Հանրապետական» կուսակցությունն, իրոք  որ, խնդիրներ ունի` թե ներկուսակցական, թե ընդհանուր երկրի հետ կապված, ցուցանիշներն այսօր վատթարանում են, բոլոր տենդենցները ցույց են տալիս, որ դրական սպասելիքներ, որ ինչ-որ բան կփոխվի, ու դա դրական կազդի Հայաստանի վրա, չկան, և հետևապես նման մանիպուլատիվ  տեխնոլոգիաներ ու գործիքներ ՀՀԿ-ին պետք կգան առաջիկա ընտրությունների ժամանակ»,-շեշտեց քաղաքագետը:

Ինչ վերաբերում է նրան, որ նույնիսկ լրատվամիջոցներից է գաղտնի պահվում քաղխորհրդի նիստի անցկացման վայրը, նիստը փակ է լինելու, ապա Ռ. Մեհրաբյանն ասաց, որ ամեն դեպքում կուսակցական գործունեությունը հրապարակային գործունեություն է, ընտրությունները հրապարակային են, նախընտրկան պայքարը` ևս: «Տրամաբանական կլիներ, որ այդ ամեն ինչն արվեր հրապարակային, թե ինչ ունեն թաքցնելու, իրենք երևի ավելի լավ կիմանան, և երևի թե լրագրողների անհարմար հարցերից փորձում են խնայել սեփական նյարդերը»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ