Լրագրողները բոյկոտեցին Ռուբիկ Հակոբյանի ասուլիսը (վիդեո)
Ազգային ժողովի «Ժառանգություն » խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանի կողմից այսօր Ազգային Ժողովում հրավիրված ասուլիսը չկայացավ: Պատգամավորը պիտի անդրադառնար օրեր առաջ Ազգային ժողովում տեղի ունեցած միջադեպին: Նկատենք՝ Ռուբիկ Հակոբյանը հայհոյել էր hraparak.am-ի լրագրող Վահե Մակարյանին ու հարվածել նրա աչքին: Միջադեպից հետո պատգամավորը ներողություն էր խնդրել խորհրդարանից և ոչ լրագրողից՝ նրան անվանելով խուլիգան: Ի նշան լրագրողական համերաշխության՝ լրագրողներն այսօր […]





































