29 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2026
KFC

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արտակարգ դեպք Արմավիրում. 7 աշակերտ թունավորվել է

Արմավիրի մարզում այսօր` փետրվարի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել: Արտաշարի միջնակարգ դպրոցից 7 աշակերտ թունավորման ախտանիշներով տեղափոխվել է հիվանդանոց: Արտաշարի գյուղապետ Մանվել Օհանյանը հայտնեց, որ հիվանդանոց տեղափոխված երեխաները նույն դասարանի աշակերտներ են, նախնական տվյալով, գազից են թունավորվել:

Ժամը 14.00-ի դրությամբ Արցախի հանրաքվեի քվեարկությանը մասնակցել է ընտրողների 46.82 տոկոսը

ԼՂՀ սահմանադրության նախագծի հանրաքվեի քվեարկությանը ժամը 14.00-ի դրությամբ մասնակցել է 48 115 քաղաքացի կամ` ընտրողների 46.82 տոկոսը: Այս մասին ԼՂՀ հանրաքվեի կենտրոնական հանձնաժողովի մամուլի կենտրոնում հայտարարել է ԼՂՀ ՀԿՀ փոխնախագահ Եղիշե Արզումանյանը: Երեւանում քվեարկությանը մասնակցել է 139 քաղաքացի կամ՝ ընտրողների 24.65 տոկոսը: Եղիշե Արզումանյանի խոսքով, Երեւանի ընտրատարածքում մասնակցությունը ցածր է, որովհետեւ այնտեղ ընտրացուցակները կազմվել են՝ […]

Մի քիչ ցուրտ էր, բայց…կայացավ վանաձորցու սիրած տոնը (ֆոտո)

Ավանդույթի համաձայն` այս տարի էլ Թեժ լեռան հովտում անցկացվեց Լոռվա ձմեռ մարզատոնահանդեսը: 47-րդ Լոռվա ձմեռին ընդգրկված էին նախորդ տարիների ավանդական մարզաձևերը՝ դահուկավազք, լեռնադահուկ, վետերանների դահուկավազք, պարանի ձգում, վոլեյբոլ ձյան վրա, պարկերով էստաֆետա, կշռաքարերի հրում, ձնեմարդի պատրաստում, ձնագնդի նետում ճիշտ նշանակետին, բազկամարտ, բարձունքի հաղթահարում, սահնակով վայրէջք, մինի ֆուտբոլ ձյան վրա, բարձակռիվ, շախմատ, բռնցքամարտ, ազգային կոխ, սուսերամարտ […]

Հետո ինչ, որ շատ փող ունեք

Ինչպես մարդն է չնչին կենդանի և կործանման ենթակա ու ժամանակավոր, այդպիսին էլ և հարստությունը ավելի ճիշտն ասած՝ դրանից էլ ավելի չնչին է․․․ Հաճախ այն ոչնչանում է ոչ թե մարդու հետ միասին, այլ նրանից առաջ․․․ Ահա թե ինչո՞ւ չի մեղանչում նա ով հարստությունն անվանում է երախտամոռ ծառա, արյունռուշտ և մարդասպան ծառա, որ իր տիրոջը փոխհատուցում է […]

Բուհը չի կարող կախված լինել ուսանողի վարձավճարից. Լ Մկրտչյան

ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանն այցելել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիա: Ռեկտոր Արամ Իսաբեկյանի ուղեկցությամբ նախարարը ծանթացել է բուհում իրականացված նորոգման աշխատանքներին, շրջել է նոր ցուցասրահում, որտեղ նախատեսվում են ցուցադրել շրջանավարտների դիպլոմային աշխատանքները: Այնուհետև ԿԳ նախարարն աշխատանքային քննարկում է անցկացրել պրոֆեսորադասախոսկան կազմի հետ, որին  ներկա են եղել Գյումրու և Դիլիջանի մասնաճյուղերի տնօրենները, ինչպես […]

«Հիմա Ստեփան Դեմիրճյանը կամ Գագիկ Ջհանգիրյանն ինչ կապ ունի այդ գաղափարախոսության հետ»

«Իրականում նման խնդիր դրված չէր իշխող ուժի կողմից: Դա լոզունգ է կամ բարի ցանկություն իրենց մոտ: Սերնդափոխություն բնական ճանապարհով պետք է տեղի ունենա, մարդիկ ծերանան,  թատերաբեմից դուրս գան, և երիտասարդները գան»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀՇ վարչության նախկին անդամ Կարապետ Ռուբինյանն` անդրադառնալով հարցին, թե ինչու կուսակցությունների՝ մասնավորապես իշխող կուսակցության առաջադրած ցուցակում ընդգրկված չէին […]

ՊԵԿ-ը մաքսային կանոնների խախտման հերթական խոշոր փորձն է կանխել

Պետական եկամուտների կոմիտեի նախաբացթողումային հսկողության վարչությունն օրերս մաքսային կանոնների խախտման հերթական խոշոր փորձն է կանխել:  Այսպես, փետրվարի 16-ին «Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսակետում ՊԵԿ աշխատակիցները «Rapiskan» ռենտգեն համակարգով զննման են ենթարկել Ռուսաստանից Հայաստան տեղափոխվող «Ռոզա-Անի» ՍՊԸ-ին պատկանող բեռը և խոշոր խախտում արձանագրել: «Իրացնելով օպերատիվ տվյալները, ռենտգեն հետազոտության արդյունքում պարզվել է, որ հայտարարագրված ավելի քան 20 տոննա գիպսաստվարաթղթային սալիկից […]

Եթե Աթեշյանը դնի իր թեկնածությունը… (տեսանյութ)

Թուրքիայում Պոլսո Հայոց պատրիարքի  առաջիկայում կայանալիք ընտրությունների գործընթացը շարունակում է խնդրահարույց մնալ, ավելին` եկեղեցական խորհրդի նախագահ Տ. Սահակ եպիսկոպոս Մաշալյանը հայտարարել է, թե Պոլսո պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը խոչընդոտում է ընտրությունները: Փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանն այսօր լրագրողների հետ զրույցում շեշտեց՝  Թուրքիայում գաղտնի ժողով է եղել, որը թնջուկն ավելի է խորացրել: «Գաղտնի ժողով եղավ, որին ներկա էին […]

Վեց, այդ թվում պաշտոնատար անձանց մեղադրանք է առաջադրվել

Փաստացի ավտոմեքենա վարելու հմտություններ չունեցող անձին կաշառքի դիմաց վարորդական իրավունքի վկայական տրամադրելու դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքում բացահայտվել են կատարված հանցագործության բոլոր հանգամանքները, մեղադրանք է առաջադրվել 6 անձի, այդ թվում` 2 ոստիկանի: Այսպես, քննությամբ պարզվել է, որ Երևան քաղաքի բնակիչ Մովսես Մանուկյանը վարորդական իրավունքի վկայական ստանալու նպատակով դիմել է […]

Այդ առումով որևէ բացասական փոփոխություն դուք չեք զգալու. Ս. Սարգսյան

Հատված Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքից ՀՀ ԶՈՒ ղեկավար կազմի օպերատիվ հավաքի ժամանակ Բարև՛ ձեզ, Հայաստանի Հանրապետության զինված ուժերի բարձրագույն սպայակազմի հարգելի՛ ներկայացուցիչներ: Ձեզանից շատ-շատերի հետ ժամանակին հնարավորություն եմ ունեցել անմիջականորեն աշխատելու: Այդ իսկ պատճառով շատ ուրախ եմ այս հնարավորության համար և ուզում եմ, որպեսզի մենք ձեզ հետ միասին մեկ անգամ ևս վստահ ընդգծենք, որ ժամանակին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Սեպտեմբերի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Օգոստոսի