Մենք քննադատում էինք ոչ թե Գագիկ Ծառուկյանին, այլ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումը. Ա. Զուրաբյան (տեսանյութ)
«Նոր իրողություններ էին ստեղծվել, և այս ընթացքում տարաբնույթ քաղաքական գործընթացներ էին ընթանում, և այս պրոցեսի ընթացքում նաև բանակցել ենք Գագիկ Ծառուկյանի հետ, այլոց հետ և տեսանք որոշակի մոտեցումների ընհանրություններ»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսի ասաց ՀՀՇ վարչության անդամ, «Ծառուկյան» դաշինքի ընտրական ցուցակով առաջադրված Արարատ Զուրաբյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու իրենց կուսակցությունն ընտրեց հենց «Ծառուկյան» դաշինքին: Նա հավելեց, որ այս ընտրությունը կատարելիս նկատի են ունեցել, որ ոչ վաղ անցյալում որոշակի գորոծողություններ էին ծավալվել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի դեմ, սակայն այն, որ նա վերադարձավ քաղաքական դաշտ, ողջունելի է :
Արարատ Զուրաբյանը մեծ հավանականություն է տեսնում, որ կլինի խորհրդարանում:
Դիտարկմանը, թե ինքն էլ քննադատում էր առաջին նախագահ ու ՀԱԿ ղեկավար Լևոն Տեր-Պետրոսյանին Գագիկ Ծառուկյանի հետ համագործակցության համար, իսկ հիմա ինքն է միացել նրան, Ա. Զուրաբյանն արձագանքեց.
«Մենք քննադատում էինք ոչ թե Գագիկ Ծառուկյանին, այլ Լևոն Տեր-Պետրոսյանի մոտեցումը և բուրժադեմոկրատական հեղափոխություն երևույթը գտնում էինք, որ սխալ է»: Ինչ վերաբերում է Կարապետ Ռուբինյանի քննադատությանն, ապա նա շեշտեց, որ Կարապետ Ռուբինյանը ՀՀՇ-ից դուրս է եկել մի քանի տարի առաջ, երբ մեկնում էր Լիբանան մշտական բնակության:
«ՀՀՇ վարչությունը գումարել է նիստ, որին մասնակցել են վարչության 11 անդամներ, բացակայել է միայն Ալեքսանդր Արզումանյանը հարգելի պատճառով, մնացածը կողմ են եղել միանալ «Ծառուկյան» դաշինքին»,-հայտարարեց Ա. Զուրաբյանը:
Վերջինս հավելեց, որ հանգանքով է վերաբերում նաև նախկին ՀՀՇ-ական Ալեքսանդր Արզումանյանի որոշմանը՝ դադարեցնել կուսակցական գործունեությունը: «Նա եղել և շարունակում է մնալ իմ ընկերը, մենք լիբերլաներս բոլոր հարցերում չէ, որ միասնական տեսակետ ենք ունենում, ես հարգում եմ իր տեսակետը, բայց գտնում են, որ այսօր այլ իրողություն է ստեղծված, որին մենք մասնակցում ենք»: